Հայտարարություններ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  հ. 3ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ հ մանկխոր ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ծնողխորհորդ

 

17.02.2022 թ.                                                   Տեղի  ունեցավ «Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավա դպրոց»  ՊՈԱԿ-ի  մանկավարժական խորհրդի

արտահերթ  նիստ՝ խորհրդի   30 անդամների

մասնակցությամբ, բացակա 1 անդամ

( Մարգարիտա Հովասափյան, Սիրանուշ  Մամիկոնյան ):

 

Օրակարգում՝

 

1,«Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավագ դպրոց»  ՊՈԱԿ-ի   տնօրենի  թափուր  տեղի   մրցույթի  հավակնորդի  հնգամյա զարգացման  ծրագրի  ներկայացում:

 

( զեկուցող՝  Զ. Խաչատրյան )

Լսեցին

Հավակնորդը ներկայացրեց դպրոցի զարգացման իր ծրագիրը, նշեց ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, ակնկալվող արդյունքները: Մանկավարժական խորհրդի ներկայացուցիչները նախապես ծանոթ էին սահմանված կարգով հրապարակված ծրագրին: Հավակնորդը պատասխանեց տրված հարցերին, անդրադարձավ ուսուցիչներին հուզող խնդիրներին:

Ծրագրի քննարկումից հետո մանկավարժական խորհրդի կողմիօց ընտրվեցին հաշվիչ հանձնաժողովի անդամներ`

  1. Սոնա Աբրահամյան
  2. Լաուրա  Մանուկյան

Հաշվիչ հանձնաժողովի անդամները հաստատեցին քվեաթերթիկները, ստորագրեցին փակ գաղտնի քվեարկությամբ` սահմանված կարգով:

Ամփոփելով քվեարկության արդյունքները`

Զինա  Ստեփանի  Խաչատրյանը  ստացավ 29 (քսանիննը ) կողմ, 0 (զրո) դեմ ձայն:

Հաշվի առնելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի N 161 որոշումը` մանկավարժական խորհուրդը

Որոշեց

Զինա  Ստեփանի  Խաչատրյանին  համարել «Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավագ դպրոց»  ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի մանկավարժական խորհրդի թեկնածու:

Մանկավարժական խորհրդի նախագահ`                                 Զ. Խաչատրյան

Քարտուղար`                                                               Ա. Գրիգորյան

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  հ. 5  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ հ մանկխոր

 

16.02.2022 թ.                                                   Տեղի  ունեցավ «Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավա դպրոց»  ՊՈԱԿ-ի  ծնողակն խորհրդի

արտահերթ  նիստ՝ խորհրդի  21 անդամների

մասնակցությամբ,:

 

 

Օրակարգում՝

 

  1. «Գ. Մարգարյանի անվան հ.94  ավագ դպրոց»  ՊՈԱԿ-ի   տնօրենի  թափուր  տեղի   մրցույթի  հավակնորդի  հնգամյա զարգացման  ծրագրի  ներկայացում:

 

( զեկուցող՝  Զ. Խաչատրյան )

 

Լսեցին

Հավակնորդը ներկայացրեց դպրոցի զարգացման իր ծրագիրը, նշեց ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, ակնկալվող արդյունքները: Ծնողական խորհրդի ներկայացուցիչները նախապես ծանոթ էին սահմանված կարգով հրապարակված ծրագրին: Հավակնորդը պատասխանեց տրված  բոլոր  հարցերին, անդրադարձավ ծնողներին հուզող խնդիրներին:

Ծրագրի  քննարկումից հետո  ` սահմանված կարգով,  տեղի  ունեցավ փակ գաղտնի քվեարկություն:

Ամփոփելով քվեարկության արդյունքները`

Զինա  Ստեփանի  Խաչատրյանը  ստացավ 21 (  քսանմեկ) կողմ, 0 (զրո) դեմ ձայն:

Հաշվի առնելով քվեարկության արդյունքները, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 11-ի N 161 որոշումը` մանկավարժական խորհուրդը

Որոշեց

Զինա  Ստեփանի  Խաչատրյանին  համարել «Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավագ դպրոց»  ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի մանկավարժական խորհրդի թեկնածու:

 

Ծնողական    խորհրդի նախագահ`                                 Լ. Թոփալյան

Քարտուղար                         Լ. Խալաթյան

2022  թ. փետրվարի  18 -ին  տեղի  կունենա   < Գ. Մարգարյանի  անվան հ. 94  ավագ  դպրոց >  ՊՈԱԿ-ի  մանկավարժական  խորհուրդի  նիստ: Օրակարգում՝  < Գ. Մարգարյանի  անվան հ. 94  ավագ  դպրոց >  ՊՈԱԿ-ի   տնօրենի  թափուր  տեղի  մրցույթի  հավակնորդի հնգամյա  զարգացման  ծրագրի  ներկայացում:

2022  թ. փետրվարի  17 -ին  տեղի  կունենա   < Գ. Մարգարյանի  անվան հ. 94  ավագ  դպրոց >  ՊՈԱԿ-ի  ծնողական խորհուրդի  նիստ: Օրակարգում՝  < Գ. Մարգարյանի  անվան հ. 94  ավագ  դպրոց >  ՊՈԱԿ-ի   տնօրենի  թափուր  տեղի  մրցույթի  հավակնորդի հնգամյա  զարգացման  ծրագրի  ներկայացում:

Դպրոցի  զարգացման ծրագիր  2022-2027  թթ.

Զարգացման ծրագիր 2022-2027թթ

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ԵՐԵՎԱՆԻ  ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ

 Հ.94  ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ     ԾՐԱԳԻՐ

 

2022-2027 թթ.

 

 

                         Տնօրենի պաշտոնի հավակնորդ.`    

                            Զինա Ստեփանի Խաչատրյան

 

 

 

 

ԵՐԵՎԱՆ-2022 թ.

 

 

Բովանդակություն

Ներածություն……………………………………………………………………………………………….4

  • ՈՒսումնական հաստատության առաքելությունը……………………….…………………………6
  • Հաստատության մասին ընդհանուր տեղեկություններ ………………………….……….….……..8
  • Դպրոցի ուժեղ և թույլ կողմերը…………………………………..…………..……………….………13
  • Հեռանկարային զարգացում և զարգացման ծրագրի նպատակները…..………………..…….…17
  • Կրթության բովանդակություն և որակ……………………………………………………….17
  • Կրթության մատչելիություն և մասնակցություն………………………………………..….19
  • Միջոցների շարունակական աճ և արդյունավետ մեխանիզմներ…………………….….19
  • Կրթական գործընթացի թափանցիկություն և համակարգչայնացում…………….……..19
  • Հաստատության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը ………………..…..20
  • Դպրոցի հիմնական խնդիրների լուծման ուղիները, պատասխանատուները,
    կատարման ժամանակացույցն ու ֆինանսական միջոցները………………………………………..23
  • Դպրոցի գործունեությունը ըստ ուղղությունների……………………………………………….…..26
  • Վարչական աշխատանք…………………………………………………………………………26
  • ՈՒսումնական գործընթացի կենսագործում…………………………………………………27
  • ՈՒսումնաօժանդակ գործառույթի իրականացում…………………………………………..39
  • Դաստիարակչական աշխատանքների կազմակերպում……………………………….…..30
  • ՈՒսումնադիտողական և վերահսկողական գործառույթ…………………………………..32
  • Աշխատանք մասնախմբի հետ……………………………………………………..…………..34
  • Կազմակերպչական աշխատանքներ. մատենավարություն…………………………………35
  • Աշխատանք ծնողների հետ………………………………………………………………….….36
  • Վարչատնտեսական աշխատանքների կազմակերպում……………………………..……..37
  • Ֆինանսատնտեսական գործունեություն……………………………………………………..38
  • Համադպրոցական միջոցառումներ……………………………………………………………39
  • Զարգացման գերակայություններ…………..……………………………………………………………41
  • Զարգացման ռազմավարությունները և դպրոցի գործունեությունը ըստ ուղղությունների……………………….……………………………………………….…….……….…43
  • Մանկավարժական համակազմի որակական բարելավում ……………………………….45
  • Սովորողների կրթության կառուցվածքի և բովանդակության վերազինման
    նպատակով իրականացվող աշխատանքներ…………….……………….………………….46
  • Դպրոցի ուսումնական և դաստիարակչական համակարգի կատարելագործում…….….47
  • Ներառական կրթական միջավայրի և գործընթացի կազմակերպում………………….…..50
  • Հայրենասիրական դաստիարակություն…………………………………….……………………51
  • Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավում………………………………………….53
  • Սովորողների ինքնավարության բարելավում………………………………………………….…54
  • Սովորողների առողջության պահպանում………………………………………………………….55
  • Ակնկալվող արդյունքներ…………………………………………………………………….………….…………56
  • Վերջաբան……………………………………………………………………………………………………57
  • Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ……………………………………..…….……58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև։ Կրթության ոլորտը կարևորվում է` որպես երկրի կայուն առաջընթացի, մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման նախապայմաններից մեկը։ Տարածաշրջանային և համաշխարհային գործընթացներին համապատասխան ազգային կրթական համակարգ զարգացնելը ներկայիս հրամայականն է։ ՈՒստի այն պետք է բավարարի յուրաքանչյուրին և ողջ հասարակությանն ու պետությանը` որպես հավաքական ամոբողջություն։ Իսկ այդ հավաքական ամբողջության հիմնաքարը դպրոցն է, որը մի վիթխարի ուժ է և որոշում է ժողովուրդների, պետությունների կենսագոյությունն ու ճակատագիրը։ Այն կրթադաստիարակչական դարբնոցն է, որտեղ ձևավորվում է աճող սերնդի միտքը:   Զարգացման ծրագիրը հանրակրթական ուսումնական հաստատության կարևորագույն ռազմավարական փաստաթուղթ է:                                                                              

«Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ի սույն զարգացման ծրագիրը (2022-2027թթ.) մշակել եմ` հենվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան։ Վերոնշյալ հոդվածի 3-րդ ենթակետը պահանջում է, որ սահմանված կարգով թափուր տեղի համար մրցույթին մասնակցող հավաստագիր ստացած տնօրենի հավակնորդը պետք է ներկայացնի դպրոցի զարգացման ծրագիրը (այսուհետ` ԴԶԾ)։ Ծրագիրը մշակելիս առաջնորդվել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15.01.2021 թ. N 16-Ն հրամանի համապատասխան` պետական հանրակրթական ոսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներով ու ձևաչափով։                                                                                           ԴԶԾ-ն կազմելու համար հստակ պատկերացնում եմ դպրոցի առաքելությունը: «Առաքելությունն» այն է, ինչի իրականացմանը կոչված է տվյալ հաստատությունը: Այն ունի շարունակական բնույթ: Առաքելության իրականացման վրա էական ազդեցություն ունեն արտաքին և ներքին գործոնները: Արտաքին գործոնների թվին են պատկանում պետության կրթական քաղաքականության առանձնահատկությունները, պոտենցիալ շահառուների կրթական կարիքները, համայնքի  առանձնահատկությունները և այլն: Ներքին գործոններից են դպրոցի ավանդույթները, մանկավարժական աշխատակազմի փորձը, դպրոցի առկա ռեսուրսները և այլն:                                                                                               

         ՀՀ հանրակրթական ոլորտի զարգացման հեռանկարային ուղղությունները, նպատակները ու խնդիրները սահմանում է «Կրթության զարգացման պետական ծրագիրը», որը սովորաբար հաստատվում է հինգ տարի ժամանակաշրջանի համար:                               Սույն ԴԶԾ-ն մշակելու համար կատարել եմ հետևյալ հաջորդական քայլերը.        

  1. ծրագրային նպատակները, խնդիրները և միջոցառումները սահմանելուց հետո կատարել եմ գործունեության պլանավորում: Մանկավարժության մեջ ընդունված է, որ դպրոցի գործունեության պլանավորման գործընթացը սովորաբար պետք է բաժանել փուլերի`              

ա) դպրոցի զարգացման հիմանական ուղղությունների, դրանց համապատասխան   ծրագրի նպատակների և խնդիրների սահմանում,
բ) ծրագրի իրականացման համար առկա հնարավորությունների, կադրային, ֆինանասական և այլ անհրաժեշտ ռեսուրսների հաշվառում-գնահատում,
գ) ծրագրերի իրականացումն ապահովող գործողությունների նախատեսում:

  1. սահմանել եմ դպրոցի առաքելությունը,
  2. վերլուծել եմ առկա իրավիճակը, նշել եմ ուժեղ և թույլ կողմերը, բացահայտել եղած հիմնախնդիրները
  3. սահմանել եմ զարգացման հիմնական նպատակներն ու դրանցից բխող խնդիրները,
  4. սահմանել եմ դպրոցի զարգացման գերակայությունները, մշակել կատարման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական միջոցները,
  5. ձևակերպել եմ ծրագրի ակնկալվող արդյունքները:

 

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Կրթությունն ամենահզոր զենքն է,

 որը դու կարող ես օգագործել աշխարհը

փոխելու համար։

ՆԵԼՍՈՆ  ՄԱՆԴԵԼԱ

Ավագ դպրոցի առաքելությունը իր սովորողների ազգային հենքի վրա որակյալ, մատչելի, միջնակարգ (լրիվ) ընդհանուր` 12-ամյա կրթություն տալն է` ապահովվելով համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված քաղաքացիների ձևավորումը, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջնակարգ մասնագիտական և այլ ուսումնական հաստատություններում կամ անցնել աշխատանքի` գտնելով իրենց տեղը կյանքում:                                                                                                    Բարեփոխումների շոշափելի և հասարակության կողմից արժևորվող ձեռքբերումների բացակայության պատճառով դպրոցը ամբողջ կրթական համակարգի հետ հայտնվել է մի իրավիճակում, երբ խաթարված է կրթական հաստատությունների հեղինակությունը և վտանգված է վստահությունը բարեփոխումների և համակարգի ներուժի նկատմամբ` ուսուցչից մինչև տնօրեն:                                                                                                                           Ընդհանրապես կրթական հաստատությունների, իսկ մասնավորապես «Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց»   ՊՈԱԿ-ի հեղինակության բարձրացումը բարեփոխումների նկատմամբ և դպրոցի մանկավարժական աշխատակազմի ուժերի նկատմամբ, վստահության վերականգնումը այս հնգամյակում քայլ առ քայլ է կատարվում և տարեցտարի դպրոցի առաքելության բաղկացուցիչներից մեկն եմ դիտում, քանի որ և՛ հասարակական գիտակցության, և’ պետական քաղաքականության մեջ կրթությունը, հատկապես որակյալ կրթությունը և դաստիարակությունը շարունակում են մնալ գերակայությունների շարքում՝ որպես ազգային արժեք և սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր գործոն:                              Վճռորոշ եմ համարում դպրոցում առկա, ստեղծագործական կարողություններով օժտված մանկավարժական կադրերի աշխատանքի խթանումը, մյուսների ընթացիկ վերապատրաստումը, հզոր ներուժով երիտասարդ, կրթված և հմուտ ուսուցիչների ներգրավումը ուսումնադաստիարակչական աշխատանքներում’ ապահովելով սերնդափոխության սահուն ընթացք:

Ստորև ներկայացնում եմ դպրոցի առաքելության մի շարք օրինակներ.

  1. կրթական նոր տեխնոլոգիաների ներդրման, կրթության անհատականացման շնորհիվ որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմանների ձևավորում,
  2. յուրաքանչյուր սովորողի կարիքներին համահունչ անհրաժեշտ ուշադրության ապահովում:
  3. այնպիսի պայմանների ստեղծում, որտեղ յուրաքանչյուր սովորող որոշակի ոլորտում կարող է ինքնահաստատվել և դառնալ հաջողակ,
  4. համայնքի հետ ակտիվ համագործակցող, համայնքի սոցիալ-մշակութային կենտրոն հանդիսացող դպրոցի ձևավորում,
  5. դպրոց, որտեղ կարող են հաջողությամբ սովորել սովորական և օժտված երեխաները,
  6. յուրաքանչյուր երեխա ունակ է սովորելու, սակայն յուրաքանչյուրն ունի զարգացման իր հետագիծը,
  7. օժտված երեխաների տարբերակված, խորացված ուսուցման կազմակերպման համար բարենպաստ պայմանների ստեղծում,
  8. օտար լեզուների խորացված ուսուցման միջոցով համաշխարհային մշակույթին ծանոթ, հայրենասեր քաղաքացու ձևավորում.
  9. ուսումնական, սոցիալ-հոգեբանական, ստեղծագործական այնպիսի միջավայրի ձևավորում, որը կապահովի յուրաքանչյուր սովորողի ստեղծագործական հմտությունների, քննադատական, վերլուծական մտածողության անհատական ունակությունների զարգացումը,
  10. կրթական երրորդ աստիճանում ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթություն ստանալու հավասար իրավունքը։ Կարևորելով յուրաքանչյուրի անհատական կարողություններոն ու ունակությունները` ստեղծել միջավայր, որտեղ սովորողը իրեն կզգա ազատ, անկաշկանդ ու ապահով,
  11. ուսուցիչը, որպես գիտության տեղական լուսավորյալ, պետք է լինի նվիրված, հոգատար, սրտացավ, ծով համբերությամբ և հանդուրժողականությամբ օժտված։ Նա պետք է իր մասնագիտական որակավորմամբ համապատասխանի մերօրյա գիտելիքների և իմացության պահանջվող չափանիշներին։

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

     (Առկա վիճակի և հիմնախնդիրների վերլուծությանը)


Հաստատության անվանումը՝ «Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ
Հաստատության հասցեն՝  Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան  100
Հաստատության հեռախոսահամար՝ 010-39-89-20
Կայք՝ yerevan94.schoolsite.am
Էլ. փոստ՝ school94@schools.am

«Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ը Աջափնյակ վարչական շրջանի 4  ավագ  դպրոցներից մեկն է : ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում դպրոցը գրանցվել է 2003թ. հունվարի 21-ին, կանոնադրությունը հաստատվել է 2010թ.դեկտեմբերի  29-ին, կանոնադրական փոփոխությունները հասատվել են 2017 թ. սեպտեմբերի 6-ի N 1033-Ա/2  Կրթության և գիտության  նախարարի որոշմամբ։

1994 թ. հունիսի 23-ին   Մաշտոցի  գործկոմի հ. 13/2 որոշմամբ  հ.28 և հ.94 դպրոցները  միավորվել են:

Երևանի  խորհրդի 18.01.2006 թ. հ 2/3 որոշմամբ «Երևանի  հ.94 միջնակարգ  դպրոց» ՊՈԱԿ-ը  անվանակոչվել է «Երևանի  Գուրգեն Մարգարյանի  անվան  հ.94 միջնակարգ  դպրոց»ՊՈԱԿ:  Ըստ ՀՀ ԿԳ  նախարարի ապրիլի  8-ի  N 335-Ա/Ք հրամանի «Երևանի  Գուրգեն Մարգարյանի  անվան  հ.94 միջնակարգ  դպրոց»ՊՈԱԿ-ի  ընդհանուր  կրթության N 721 լիցենզիան  ձևակերպվել է «Երևանի  Գուրգեն Մարգարյանի  անվան  հ.94ավագ   դպրոց»ՊՈԱԿ-ի:

Համաձաիյ ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի  նախարարի  2020 թ. օգոստոսի 25-ի  N 1092/Ա/2  հրամանի, «Երևանի  Գուրգեն Մարգարյանի  անվան  հ.94ավագ   դպրոց» ՊՈԱԿ-ի  միջնակարգ հանրակրթական (ընդհանուր ) ծրագրով համակազմի  սահմանային տեղերի թիվը հաստատվել է 400՝ 150-ի փոխարեն:

 

Դպրոցն  ունի  երկու  մասնաշենք:

Դպրոցի մասնաշենքները  տիպային են:  Առաջին  մասնաշենքը   կառուցվել է 1968թ.-ին,

երկրորդը՝ 1970 թ. :

 

2021-2022թթ. ուսումնական տարում դպրոցը համալրվել է 13 դասարանով, տարեսկզբին` 252  աշակերտ:

 

Դպրոցի  միջին  տարեկան սովորողների թվը 2017-2021 ուսումնական տարիներին

 

 

 

 

 

 

 

 

                     2017-2018 ուստարի                       2018-2019 ուստարի
Դաս. Դասարանների
քանակ
Սովորողների թիվ Դաս. Դասարանների քանակ Սովորողների թիվ
X 4 80 X 5 100
XI 4 77 XI 4 88
XII 2 46 XII 4 80
Ընդ. 10 203 Ընդ. 13 268
         
                     2019-2020 ուստարի                       2020-2021ուստարի
 
Դաս. Դասարանների
քանակ
Սովորողների թիվ Դաս. Դասարանների քանակ Սովորողների թիվ
X 4 90 X 4 50
XI 5 104 XI 4 48
XII 4 106 XII 6 44
Ընդ. 13 300 Ընդ. 14 293
           
Դաս. Դասարանների
քանակ
Սովորողների թիվ Դաս. Դասարանների քանակ Սովորողների թիվ
X 4 69  
XI 5 95  
XII 4 93  
Ընդ. 13 257      

 

Այս ուսումնական տարում` նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ,  պակասել  է սովորողների թիվը, որից ձևավորվել է 13 դասարան:                                                                     Դպրոցում առկա են’

  1. Դասասենյակներ – 27
  2. Լաբորատորիաներ – 4
  3. Գրադարան – 1` համալրված 1 էլեկտրոնային գրատախտակով, 1 պրոյեկտորով
  4. Համակարգչային կաբինետ – 1` համալրված 5 համակարգչով և 1 պրոյեկտորով
  5. Մարզադահլիճ – 1
  6. Հանդիսադահլիճ – 1`
  7. Մարզահրապարակ – 1
  8. Ուսուցչանոց — 1
  9. Բուֆետ — 1
  10. Բուժկետ — 1
  11. Սանհանգույց – 9

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծախսերի շրջանակում 2020-2021  ուսումնական  տարում դպրոցը վերանորոգվել է. Փոխվել  են  բոլոր  պատուհանները,  վերանորոգվել է տանիքը, հիմնովին   վերանորոգվել են սանհանգույցները (առաջին հարկի սանհանգույցը համապատասխանեցվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողերի կարիքներին համապատասխան)։ Դպրոցն ունի 1 թեքահարթակ: Շինաղբից և անպիտան առարկաներից մաքրվել են նկուղը: Բոլոր դասարանների և միջանցքների պատուհաններին ամրացվել են վարագույրներ։

Զգալի վերափոխումներ են իրականացվել կառավարման համակարգում, որը դարձել է ավելի թափանցիկ և ժողովրդավար։ Մանկավարժական համակազմը համալրվել է երիտասարդ և արհեստավարժ մասնագետներով։ Հատկապես աճել են դպրոցի ներսում իրականացվող ուսուցիչների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումները, դասընթացները, խորհրդատվություններն ու խորհրդակցությունները։

Համավարակով պայմանավորված մարտահրավերներից ելնելով` 2020 թ. մարտի 17-ից հայտարարված սահմանափակումների պայմաններում դպրոցը սահուն անցում կատարեց առկա կրթությունից հեռավարի։                                                                                                                      Այնուհետև 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում դպրոցի յուրաքանչյուր աշխատակից ուներ այն գիտակցումը, որ որակյալ կրթություն մատուցելն ու հայրենիքը զորացնող սերնդի դաստիարակությունը, ոչ թե պարզ աշխատանք է, այլ գոյաբանական խնդիր։ Այս երկու կարևորագույն սկզբունքները անսասան են պահվել և համավարակի, և 44-օրյա պատերազի ընթացքում` ամուր պահելով կրթօջախը՝ նույնիսկ ամենաբարդ իրավիճակում։                                                                                Դպրոցն ունի 46 աշխատակից, որից 24 ուսուցիչներ (բարձրագույն կրթությամբ` 21,  2-ը` միջին մասնագիտական կրթությամբ): Բոլոր ուսուցիչներն ընդգրկված են առարկայական մեթոդական միովորումներում: Ուսուցիչների միջին ծանրաբեռնվածության գործակիցը 18 ժամ է։ Մեկ ուսուցչին բաժին է ընկնում մոտ 11 աշակերտ: Դպրոցն անցած ուսումնական տարում ապահովել է 100 % առաջադիմություն և 40 % որակ։                                                                            2020-2021թթ. ուսումնական տարվա 12-րդ դասարանի 107 շրջանավարտներից 62-ը ընդունվել են բարձրագույն ուսումնական պետական և ոչ պետական հաստատություններ:

Դպրոցում  2019 թ-ից  ձևավորվել է  ևս 2 նոր  ենթահոսքեր՝ Ինֆորմատիկայի  հիմունքներ ( ինֆորմատիկա և ծրագրավորման լեզուներ առարկայի խորոցված  ուսուցմամբ ) և  դիզայներական ( գծագրություն և կերպարվեստ  առարկաների  խորացված  ուսուցմամբ ):

Դպրոցում     ՀՀ ԿԳՄՍ Նախարարության  կողմից անցկացված ֆինանսական գործունեության ստուգման արդյունքում ոչ մի էական բացթողումներ կամ սխալներ չեն արձանագրվել:       Բավարար է եղել դպրոցի կապը և համագործակցությունը ծնողների և համայնքի հետ, չնայած Աջափնյակ վարչական շրջանի աջակցությունը դպրոցին կարող էր ավելի շոշափելի լինել: Այս ուղղությամբ սույն զարգացման ծրագրով դեռևս նախատեսված աշխատանքներ կան: Դպրոցի խորհրդակցական մարմիններն են.

  1. Դպրոցի կոլեգիալ կառավարման խորհուրդ – 9 անդամ
  2. Ծնողական խորհուրդ – 13 անդամ
  3. Աշակերտական խորհուրդ – 13 անդամ
  4. Մանկավարժական խորհուրդ – 27 անդամ

 

 

 

 

 

 

 

ԴՊՐՈՑԻ ՈՒԺԵՂ և ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

ՈՒսումնական գործընթացի վերլուծություն
Ուժեղ կողմեր Թույլ կողմեր
 

Ø  ՈՒսումնական գործընթացի
նպատակների և խնդիրների հստակ սահմանում։

Ø  Ուսումնական արդյունքների բարելավում (ավարտական, պետական ավարտական և միասնական քննությոնների արդյունքներ)։

Ø  Կրթական գործընթացի կատարողականի բարձր ցուցանիշ։

Ø  Նորարարական մեթոդների լայն կիրառում։

Ø  ՈՒսումնական գործընթացների, միջոցառումների բարձր որակ։

Ø  Առարկայական միամսյակների անցկացում։

Ø  Խիստ բարձր ցուցանիշներով մշտադիտարկում (հայտորոշիչ թեստեր, գրավոր աշխատանքներ տնօրինության կողմից, դասալսումներ, քննարկումներ,մենթորության պրակտիկա և այլն։

Ø  Առարկայական վիդեոդասերի անցկացում։

Ø  Հեռավար կրթության հարթակների և գործիքների գերազանց իմացություն ուսուցիչների իմացության կողմից։

Ø  ՈՒսուցիչների ինքնազարգացման մեծ մղում։

Ø  Բարձր կարգապահություն, մեծ հեղինակություն համայնքում։

 

Ø  Նախագծային ուսուցման ոչ բավարար հմտություններ։

Ø  Ավագ դասարաններում սովորելու նկատմամբ հետաքրքրության նվազում։

Ø  Մանկավարժների ցածր աշխատավարձ։

Ø  Բազմատեսակ կրթական ռեսուրսների անհասանելիություն։

Ø  Մանկավարժի և դպրոցի նկատմամբ սխալ կարծրատիպերի ձևավորում հասարակության շրջանում։

Ø  Բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակաս։

Ø  Տարակարգ ունեցող ուսուցիչների ոչ բավարար քանակ։

Ø  ՈՒսուցիչների մոտ ՏՀՏ կարողությունների զարգացման կարիք։

Ø  Որոշ ուսուցիչների կողմից ժամանակակից մեթոդների ոչ բավարար կիրառոմ։

Ø  Փոխադարձ դասալսումների ոչ բավարար հաճախականություն։

Ø  Նորամուծությունների նկատմամբ առկա է մանկավարժների հետաքրքրության պակաս։

Ø  Կամավոր ատեստավորված ուսուցիչների քիչ  թվաքանակ:

 

 

Սովորողների ուսումնառություն և դաստիարակություն
ՈՒժեղ կողմ Թույլ կողմ
 

Ø  ԱԽ-ի ակտիվ գործունեության ծավալում։

Ø  Հայրենասիրական դաստիարակության բարձր մակարդակ։

Ø  Մասնագիտական  ճիշտ  կողմնորոշման հանդեպ  մեծ հետաքրքրություն

Ø

 

 

 

Ø  Անհարգելի բացակայություններ։

Ø  Բնագիտական առարկաների նկատմամաբ հետաքրքրության պակաս։

Ø Մրցակցություն ոչ թե գիտելիքի, այլ գնահատականի համար։

Ø Օլիմպիադաների մասնակցության աճ և օլիմպիադաների տարբեր փուլերում հաղթողներ և բարձր ցուցանիշների  պակաս

 

 

Ծնողական համայնքի կառավարման խորհրդի և այլ խորհրդակցական մարմինների գործունեություն
ՈՒժեղ կողմ Թույլ կողմ
 

Ø  Կոլեգիալ կառավարման խորհրդի գործունեության նպաստումն ու աջակցումը` կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպման համար։

Ø  Ծնողական համայնքի համախմբվածությունը հատկապես արտակարգ և ռազմական դրության պայմաններում։

Ø  Խորհրդակցական մարմինների գրագետ, ճշգրիտ և փոխհամակցված համագործակցությունը։

 

Ø  Հոգաբարձուների և շրջանավարտների խորհուրդների բացակայություն և նրանց աջակցումը։

Ø  Պասիվ համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ։

Ø  Ծնողական համայնքի կողմից անտարբերության, նախաձեռնության և աջակցության պակաս։

 

Ֆինանսական-տնտեսական գործունեոթյուն
ՈՒժեղ կողմեր Թույլ կողմեր
Ø  Հաշվապահական ծրագրերի կիրառում։

Ø  Կոմպետենտ հաշվապահություն։

Ø  Գրագետ փաստաթղթային տնտեսություն։

Ø  Գնումների թափանցիկություն։

Ø  Գնումների պատասխանատուի ներգրավվածություն։

Ø  Ճիշտ նախահաշվի կազմում, բաշխում։

 

Ø  2021-2022 թ. բյուջեի զգալի կրճատում։

Ø  Ռիսկերի կառավարման բարդություններ

Ø  Ուսուցիչների ցածր աշխատավարձ, պարգևավճարների ոչ բավարար և ոչ հաճախակի տրամադրում։

 

Հնարավորությունների և ռիսկերի վերլուծություն
Հնարավորություններ Ռիսկեր
Ø Մասնակցային մշակույթ և կարողությունների վրա հիմնված ուսուցման գործարկում:

Ø Լրացուցիչ կրթական ծրագրերի գործարկում:

Ø Սպորտային, բնապահպանական, գիտական մրցույթներ:

Ø Էկոլոգիական կուլտուրայի, շրջակա միջավայրի նկամամբ բարոյագիտակցական մակարդակի բարձրացում:

Ø Սովորողների, ուսուցիչների մեդիագրագրագիտության բարձրացում:

Ø  Սովորողների թվի հետ կապված  բյուջեի նվազում և որոշ հաստիքների կրճատում:

Ø  Սեյսմիկ, բնական աղետների և համավարակով պայմանավորված այլ վտանգներ:

Ø  Սովորողների թվի հնարավոր նվազում արտագաղթի, ծնելիության հանգամանքով պայմանավորված:

Ø  Ազգային, բարոյական արժեքների ոչ ճիշտ գնահատում, օտարացում, արժեքային համակարգի ոչ ճիշտ դաստիարակություն:

Ø  Երիտասարդ ուսուցիչների քանակի պակաս, որը կարող է պայմանավորված լինել մանկավարժների ցածր վարձրատրությամբ:

 

 

 

 

 

 

 

 

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կրթության բովանդակություն և որակ

ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիր հաստատելու մասին ՀՀ օրենքի 5-րդ բաժնի 10-րդ կետը սահմանում է «հանրակրթության և նախնական մասնագիտական կրթության ոլորտում հիմնական գերակայությունը որակի բարձրացումն է, որի նախապայմանն է ուսումնական հաստատությունների կողմից կրթական առաքելության գիտակցումը։                                                                                                                                    Կրթության որակի բարձրացման գործողությունների շրջանակում են նշվում հետևյալ հիմնական կետերը

  • Կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում
  • Հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում
  • Ապահով և անվտանգ միջավայրի ստեղծում
  • Բարձր որակավորում և պատրաստվածություն ունեցող մակավարժական անձնակազմի ապահովում, որոնք տիրապետում են և կիրառում են ժամանակակից դասավանդման մեթոդներ։
  • Կրթական պաշարների և ուսումնական գրականության որակական բարելավում։

«Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ը իրականացնում է 12-ամյա տևողությամբ եռաստիճան միջնակարգ կրթություն երրորդ (ավագ ) աստիճանը՝ գլխավոր շեշտը դնելով կրթության որակի վրա: Թեև վերջին տարիներին կրթության որակի հիմնախնդիրն առավել շատ քննարկվող հարցերից մեկն է, և դպրոցը նախորդ ուսումնական տարում 100% առաջադիմության հետ ապահովել է 40% որակ, սակայն որակի վստահելի և արժանահավատ արդյունքային ցուցանիշների համակարգ ներդրված չէ, ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ դպրոցում։

  • Կրթության որակ, կրթության որակի բարելավում հասկացությունները առաջադրում են ունենալ որակյալ մասնագետներ, հմտավարժ մանկավարժներ: Հենց նրանք են կրթության որակի բարձրացման, բարեփոխումների հաջողության ապահովման խթանիչները:
  • Կրթության որակի առավել վստահելի ցուցանիշներից կարելի է նշել նաև շրջանավարտների ընդունվելը բարձրագույն ուսումնական հաստատություններ, դպրոցի աշակերտների մասնակցությունը առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին, առանձին մրցույթներին, ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումներին, որտեղ դպրոցի սովորողները արժանացել են մրցանակների, պատվոգրերի և գրավել պատվավոր տեղեր և այլն:
  • Կրթության որակի կարևոր ցուցանիշ է նաև շահառուների, այսինքն` սովորողների և ծնողների բավարարվածության աստիճանը, սակայն դրա ուսումնասիրմանը և վերլուծմանը, որպես նոր մոտեցում և պահանջ առայժմ քիչ է ուշադրություն դարձվել: Այնուամենայնիվ, սովորողների, ծնողների կողմից դրական արձագանքներն առավել շատ են, քան ահազանգերն ու դժգոհությունները:
  • Դպրոցում պետք է սահմանել ուսումնական գործընթացի նպատակներն ու խնդիրները, պետք է կիրառել համապատասխան տեխնոլոգիաներ, ուսուցումը համապատասխանեցնել աշակերտների կարիքներին, ապահովել անհրաժեշտ ուսումնական և ուսումնամեթոդական փաստաթղթերով, պահանջվող սարքավորումներով և գույքով: Ուսումնական, մանկավարժական, դաստիարակչական և կառավարման կազմակերպման արդյունավետությամբ արտացոլվում է.
  1. ուսուցման որակի բարձրացումը,
  2. աշխատանքային կարգապահության բարձրացումը:

Դպրոցի հիմնական խնդիրներից մեկն եմ դիտելու կրթության որակի վստահելի և արժանահավասար արդյունքային ցուցանիշներ դարձնելը ոչ միայն ՀՀ ԿԳՄՍՆ ատորաբաժանումների, և այլ կազմակերպությունների գնահատականները, այլև դպրոցի ներքին գնահատման արդյունքները (սովորողների ընթացիկ, ստուգողական, թեստային, քննական աշխատանքների արդյունքները, շահառուների բավարարվածության աստիճանի ամենամյա ուսումնասիրման և վերլուծման տվյալները և այլն):

 

 

Կրթության մատչելիությունը և մասնակցությունը

Կրթության համակարգի բնութագրիչներից են կրթության մեջ ընդգրկվածության ցուցանիշները: Առաջիկա տարիներին անհրաժեշտ է բարձրացնել կրթության մատչելիությունը, որը կնպաստի սովորողների քանակական աճին: Աշակերտների թվի ավելացմանը կնպաստի նաև ներառական կրթության լիակատար իրականացումը և ընդլայնումը, քանի որ հասարակության մեջ դեռևս կան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բազմաթիվ երեխաներ, որոնցից շատերն ընդգրկված չեն կրթության գործընթացում:

Միջոցների շարունակական աճը և արդյունվետ մեխանիզմները

Դպրոցի զարգացման համար պետական բյուջեի միջոցներից և ձևավորվող պահուստային կապիտալից բացի անհրաժեշտ եմ համարում`

  1. ներդնել կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման գործիքներ,
  2. Ստեղծել և ակտիվացնել դպրոցի հոգաբարձուների և շրջանավարտների խորհուրդների գործունեությունը, որի նպատակը պետք է լինի ներդրումների և նվիրատվությունների մեջ ներգրավել ծնողներին, բարերարներին և կամավոր ֆինանսավորողներին,
  3. Դպրոցի կարիքները հոգալու համար (պետական միջոցներից բացի) պետք է կարողանամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու գործում ներգրավել ոչ միայն բարեգործ-բարերարների, կամավոր հովանավորների, այլև տարածքների և գույքի վարձակալության, լրացուցիչ վճարովի կրթական ծրագրերի, և այլ ծառայությունների իրականացման միջոցով: Այս առումով դպրոցն ունի չօգտագործված ներուժ և հնարավորություններ:

 

Կրթական գործընթացի թափանցիկությունն ու համակարգչայնացումը

Կրթության որակը, գտնում եմ, կարելի է բարձրացնել կրթական գործընթացի թափանցիկությամբ, որը ապահովում է մանկավարժական համակազմի մասնագիտական կատարելագործմամբ, դպրոցի տեղեկատվական բազայի մուտքագրմամբ և համակարգչայնացմամբ։                                                                                                Համակարգիչների նշանակությունը չափազանց կարևոր է, որպես ուսումնառության հիմնական միջոց, իսկ ինֆորմատիկան` որպես ուսումնական նյութի արդյունավետ յուրացմանը նպաստող առարկա: Օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաներն ու ինտերնետային միջավայրը, կապահովի դպրոցի կառավարման և դասապրոցեսում աշակերտների առաջադիմության թափանցիկությունը, քանի որ 2020 թ. ՀՀ դպրոցներում ներդրվել է էլեկտրոնային դասամատյանի և օրագրի տարբերակ:

Դպրոցի գործունեության և աշակերտների առաջադիմության վերաբերյալ պարբերական հաշվետվությունները, արտաքին և ներքին գնահատման արդյունքները դպրոցի ինտերնետային կայքում տեղագրելով հնարավոր կլինի ապահովել աշակերտների ուսուցման և դպրոցի գործունեության վերաբերյալ ծնողական վերահսկողությունը, որը կնպաստի կրթության մակարդակի բարձրացմանը:

 

 

ՀԱՍՏՈՒՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 24-ի որոշման ոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավարումը իրականացվում է սովորողների թվի հետևյալ բանաձևով.

ԸԳ = ՍԹ x ՍԳ + ՊԳ

ԸԳ – ն մեկ տարվա համար հաստատությանը հատկացվող ընդհանուր գումարն է։                 ՍԹ – ն հաստատության սովորողների թիվն է։                                                                               ՍԳ – ն մեկ սովորողի ընկնող տարեկան գումարն է։                                                                    ՊԳ – ն հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարն է։                              Յուրաքանչյուր տարվա համար, ելնելով սույն զարգացման ծրագրից, նախատեսում եմ կազմել նաև դպրոցի նյութատեխնիկական բազայի աստիճանական բարելավման պլան- ծրագիր, իսկ խորհրդի հավանությանը ներկայացնել`

  • դպրոցի զարգացման տարեկան ծրագիրը,
  • հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի ու նկարագրի և այդ ցուցակում կատարվող (հավանական) փոփոխությունները` ատեստավորմամբ որակավորված ուսուցիչների հավելավճարներով,
  • տարիֆիկացիան,
  • բյուջեն և շահույթի բաշխման նախագիծը, որտեղ հաշվետու տարվա շահույթը բաշխված կլինի անհրաժեշտ ուղղություններով (պահուստային ֆոնդ, կուտակային ֆոնդ, սպառման ֆոնդ):
  • դպրոցի ֆինանսական կայունության ապահովում և միջոցների արդյունավետ տնօրինում։
  • իրականացնել ռիսկերի արդյունավետ կառավարում և անհրաժեշտ գնումներ։
  • բավարարել արտակարգ իրավիճաներում ֆինանսական միջոցները։

Կարծում եմ որ դպրոցի կարիքները հոգալու համար (պետական բյուջեի միջոցներից բացի) կկարողանամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթել` ներգրավելով ոչ միայն բարեգործ-բարերարների, կամավոր հովանավորների, այլև տարածքների և գույքի վարձակալության, լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման միջոցով:

 

 

 

 

 

 

 

 

ԲՅՈՒՋԵ 2021 թ.

 

Աշխատավարձ
Պարգևավճար

Ընթացիկ վերանորոգում

  • Շենքի և կառույցների
  • Մեքենաների և սարքավորումների

Կոմունալ ծախսեր

  • Ջրմուղ-կոյուղի
  • Ախտաբանություն

Նյութեր և պայմ. ծառ.

  • Գրասենյակային ապրանք
  • Կենցաղային ապրանք*/

Էներգետիկ ծառայություններ

  • Ջեռուցում
  • Էլեկտրաէներգիա

Պարտադիր վճարների գծով

  • Աղբահանություն
  • Սոցիալապես անապահով
    երեխաների
    դասագրքերի վարձավճարների
    փոխհատուցում

Հիմնական միջոցների
մաշվածություն պայմանով
(անհատույց ստացված)

 

 

ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ, ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Առկա հիմնախնդիրները Հիմնախնդրի լուծման գործողությունները Պատասխանատուները Կատարման ժամանակացույցը Ֆինանսական միջոցները Հնարավոր ռիսկերը

 

 

1. Համակարգչային լսարանի հարստացում և վերազինում (համակարգիչներով և պրոյեկտորներով)

2. Դասարանների ստեղծում` համալրված պրոյեկտորներով և էլ. գրատախտակներով։

1.Պետական ֆինանսավորման միջոցների արդյունավետ օգտագործում,
2.Շրջանավարտների և բարերարների ներգրավում
Կառավարման խորհուրդ
Տնօրեն
2022-2027թթ. 400,000 ՀՀ դրամ
(տարեկան) 

 

400,000 ՀՀ դրամ (տարեկան)

 

 

 

 

 

 

Ֆինանսական միջոցների բացակայություն, համայնքի և բարերարների հետ համագործակցության անհնարինություն կապված հետպատերազմյան իրավիճակում խնդիրների առաջնահերթության հետ
Հանդիսություների  դահլիճի  վերանորոգում Պետական ֆինանսավորման միջոցների արդյունավետ օգտագործում Տնօրեն
Տնօրենի ուսումնական գծով փոխտնօրեն
2022-2027թթ. 400,000 ՀՀ դրամ
(տարեկան)

 

Գիտական, սպորտային, բնապահպանական և մշակությաին մրցույթների մասնակցություն Միջազգային կրթական ծրագրերից ստացվող նյութական և ֆինանսական միջոցների հաշվին Տնօրեն
Փոխտնօրեններ
Մանկավարժական համակազմ
2022-2027թթ. Մանկավարժական համակազմի մոտիվացիայի բացակայություն, սովորողների պասիվ մոտեցում

 

Մանկավարժական աշխատողների միջինից բարձր տարիք Մանկավարժական  թափուր հաստիքների դեպքում երիտասարդ մասնագետների ներգրավում Ուսուցչի թափուր տեղի մրցույթ օրենքով սահմանված կարգով
Տնօրենություն
2022-2027թթ. Համապատասխան մասնագետների բացակայություն, ոչ մրցունակ աշխատավարձի հանգամանք
Արտաբյուջետային միջոցների հոսքի բացակայություն Հնարավորության դեպքում ձեռնարկատիրական գործունեության իրականացում և շահույթի օգտագործում դպրոցի կանոնադրական խնդիրների լուծման համար Տնօրեն
Փոխտնօրեններ
2022-2027թթ. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դժվարություններ

 

 

Մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում

«Մասնա

գիտական

կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի հետ համագործակցություն

Տն

 

տնօրեն
Փոխտնօրեններ
Մանկավարժներ
Խորհրդակցական մարմիններ

Հոգեբան

2022-2027թթ. Սովորողների պասիվ վերաբերմունք
Սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաների հաշվառում  և աջակցության ցուցաբերում 1.Խորհրդակցական մարմինների հետ համակարգված համագործակցություն
2.Պետական ֆինանսավորման միջոցների արդյունավետ օգտագործում
 

 

 

Տնօրեն
Փոխտնօրեններ
Խորհրդակցական մարմիններ

2022-2027թթ. Տվյալ տարվա ֆինանսական բյուջեով պայմանավորված Սոցիալապես անապահով սովորողների բացակայություն
Օլիմպիականների ակումբի հիմնադրում Մանկավարժական աշխատողների և խորհրդակցական մարմինների համագործակցություն Տնօրեն
Փոխտնօրեններ
Մանկավարժական համակազմ
2022-2027թթ. Սովորողների պասիվ վերաբերմունք
Մշակութային կյանքում ակտիվության բացակայություն Մշակութային տարբեր հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն, օնլայն հարթակների օգտագործում Տնօրեն
Փոխտնօրեններ
Ուսուցիչներ
2022-2027թթ. Սովորողների ցանկության բացակայություն

ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Նշանակել/հրամանագրել/ ավագ հերթապահներ: Մշտապես Տնօրեն
2. Ներքին և անհատական իրավական ակտերը (հրամանները), ժամանակացույցերը, ուսումնադաստիարակչական գործընթացին վերաբերող փաստաթղթերը (կամ դրանց քաղվածքները) փակցնել ցուցատախտակի վրա և տեղադրել դպրոցի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում: Մշտապես Տնօրեն
3. Թարմացնել ուսուցիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի դրույթները, գործնական միջոցներ ձեռնարկել պայմանագրային պարտավորությունները իրականացնելու ուղղությամբ: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն
4. Ուսումնադաստիարակչական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատողների նկատմամբ կիրառել խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն
5. Ուսումնադաստիարակչական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով աշակերտների նկատմամբ կիրառել խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն
6. Սահմանված կարգով և ժամկետներում վարել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: Կազմել ամենօրյա հաճախումների հաշվառման մատյան: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն
7. Կատարել դպրոցի սպասարկման տարածքի 15 տարեկան երեխաների հաշվառում: Ապրիլ-օգոստոս Տնօրեն,
դասղեկներ

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄ

N Աշխատանքի բովանդակություն Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Կազմել և մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնել ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը: 20-31-ը
օգոստոսի
Տնօրեն,
փոխտնօրեններ
2. Օրինակելի ուսումնական պլանին համապատասխան կազմել դպրոցի ուսումնական պլանը՝ երկու բաղադրիչով և ուսումնական ժամանակացույցը: 20-31-ը
օգոստոսի
Տնօրեն,
փոխտնօրեններ
3. Կատարել դասաբաշխում և կազմել դասացուցակը՝ պահպանելով դրա կազման մանկավարժական և սանիտարահիգիենիկ պահանջները: 20-31-ը
օգոստոսի
Տնօրեն,
փոխտնօրեններ,
մ/մ նախագահներ
4. Ապահովել ամառային առաջադրանք ստացած աշակերտների վերաքննությունների գործընթացը: 20-30-ը
օգոստոսի
Ուսմասվար,
մ/մ նախագահներ
5. Ուսուցիչներին ժամանակին ապահովել ուսումնական ծրագրերով և երաշխավորված մեթոդական ձեռնարկներով: Օգոստոս-
սեպտեմբեր
Տնօրեն,
մ/մ նախագահներ,
գրադարանավար
6. Ստուգել և հաստատել ուսուցիչների առարկայական թեմատիկ պլանները: Տնօրինություն ներկայացնել թեմատիկ պլաններում պետական առարկայական ծրագրերի և չափորոշիչների համապատասխանության մասին գրավոր հաշվետվություն: 1-10-ը
սեպտեմբերի
Տնօրեն,
ուսմասվար,
մ/մ նախագահներ
7. Ուսուցիչների, դասղեկների, մ/մ նախագահների հետ պարբերաբար կազմակերպել խորհրդատվական-մեթոդական լսումներ՝ ուսումնադաստիարակչական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով: Շաբաթը մեկ անգամ Տնօրեն,
փոխտնօրեններ

 

8.  

 

Վերահսկել ուսուցիչների կողմից համագործակցային ուսուցման,

աշակերտակենտրոն դաս կազմակերպելու, դասավանդման ընթացքում արդիական մանկավարժության և նորագույն մեթոդների կիրառման գործընթացը:

 

 

Մշտապես

 

Տնօրեն,
ուսմասվար,
մ/մ նախագահներ

9. Անցկացնել ներդպրոցական առարկայական մրցույթներ՝ նախապես կազմված /հաստատված/ առաջադրանքներով: Մշտապես Հանձնաժողով
10.

 

Քննական դասարաններում անցկացնել նախապատրաստական աշխատանքներ օգտվելով ԳԹԿ-ի կայքում տեղադրված թեստերի օրինակներից: Դեկտեմբեր,
ապրիլ-մայիս
Տնօրեն,
փոխտնօրեններ,
ուսուցիչներ
11. Ըստ տնօրենության կողմից հաստատված ժամանակացույցի՝ 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար կազմակերպել կոնսուլտացիոն պարապմունքներ: Դեկտեմբեր,
մայիս
Համապատասխան առարկաների ուսուցիչներ
12. Կազմել քննական հանձնաժողովներ, նշանակել կազմակերպիչներ և հերթապահներ, ուսուցիչներին, աշակերտներին և նրանց շնողներին ծանոթացնել քննական ընթացակարգերին: Դեկտեմբեր,
մայիս
Տնօրենություն
13. Սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել փոխադրական քննությունները: Ժամանակին իրականացնել փաստաթղթերի լրացումն ու լիազոր մարմնին և ԳԹԿ տրամադրումը: Մայիս,
հունիս
Տնօրենություն

ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Կահավորել դասասենյակները, ուսումնական կաբինետներն ու դրանք հագեցնել ուսումնադիդակտիկ նյութերով: Օգոստոս-սեպտեմբեր Տնտեսվար, դասղեկներ, գրադարանավար
2. Բարելավել և թարմացնել կաբինետների վահանակները, օժանդակել դասղեկներին իրենց պարտականությունները կատարելու համար: Օգոստոս, սեպտեմբեր
Մշտապես
Տնօրեն,
դասղեկներ
3. Աշակերտներին ապահովել դասագրքերով: Մշակել և կազմել համապատասխան փաստաթղթերը:
(ըստ ժամանակացույցի)
Օգոստոս,
սեպտեմբեր
Տնօրեն,
գրադարանավար,
դասղեկներ
4. Հետևել, որ դասը հագեցած լինի ուսումնադիտողական նյութերով, լաբորատոր սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով: Ուստարվա
ընթացքում
Տնօրենություն
5. Հարստացնել դպրոցի ուսումնանյութական բազան: Օգտագործել առկա տեխնիկական միջոցները, քարտեզները, ատլասները, տարբեր դիդակտիկ պաստառները: Ուստարվա
ընթացքում
Տնօրենություն, տնտեսվար
6. Անցկացնել գիտագործնական կոնֆերանսներ աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Դեկտեմբեր,
ապրիլ
Տնօրեն
7. Սահմանված կարգով ձևավորել աշակերտական ակտիվ և օժանդակել դրա գործունեությանը: Սեպտեմբեր Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ, ուսուցիչներ

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

N Աշխատանքի բովաանդակությունը Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Կազմել և հաստատման ներկայացնել տարեկան աշխատանքային պլանը: 20-31-ը
օգոստոսի
Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ
2. Կազմել և հաստատման ներկայացնել տարեկան աշխատանքային պլանը: 20-31-ը
օգոստոսի
Գրադարանավար
3. Հանձնարարել և օգնել դասղեկներին կազմել տարեկան աշխատանքային պլան և ներկայացնել հաստատման: 20-31-ը
օգոստոսի
Տնօրեն, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ
4. Պարբերաբար աշխատանք տանել դժվար դաստիարակվող, չառաջադիմող, երկտարեցի երեխաների և նրանց ծնողների հետ: Ուստարվա
ընթացքում
Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ, համապատասխան ուսուցիչներ
5. Ուսման մեջ, մասնագիտական առարկաներից, միջոցառումներում առանձնացած աշակերտներին ներկայացնել խրախուսման: Ուստարվա
ընթացքում
Դասղեկներ

 

6.  

Շաբաթը մեկ անգամ անցկացնել դասղեկական ժամ՝ այն ծառռայեցնելով ս

 

ովորողների բազմակողմանի դաստիարակության, առողջ կոլեկտիվի ձևավորման նպատակին:

 

Ըստ ժամ

 

 

անակացույցի

 

 

7.  

Կազմակերպել նպատակային էքսկուրսիաներ, հետևել, որ դրանք կրեն ուսուցողական և դաստիարակչական բնույթ:

 

Ուստարվա
ընթացքում

 

Տնօրինություն, դասղեկներ

8. Հաշվառել սոցիալապես անապահով ընտանիքների, միակողմանի և երկողմանի ծնողազուրկ երեխաներին: Նրանց օգնելու նպատակով համագործակցել լիազոր մարմնի և ծնողական խորհրդի հետ: Սեպտեմբեր Տնօրինություն, դասղեկներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՈՒՍՈՒՄՆԱԴԻՏՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ

N Աշխատանքի բովանդակությունը Կատարման ժամկետը Կատարող
անձինք
1. Կազմել և գործածության մեջ դնել ուսուցիչների բացակայությունների տեղեկագիր: Օգոստոս-սեպտեմբեր Տնօրեն,
տնօրենի ուսումնական գծով տեղակալներ
2. Ստուգել և հաստատել ուսուցիչների առարկայական թեմատիկ պլանները: Տնօրենություն ներկայացնել թեմատիկ պլաններում պետական առարկայական ծրագրերի և չափորոշիչների համապատասխանության մասին գրավոր հաշվետվություն: 1-10-ը
սեպտեմբեր
Տնօրեն, ուսմասվար,
մ/մ նախագահներ
3. Սահմանել խիստ վերահսկողություն պարբերաբար ուշացող և անհարգելի բացակայող սովորողների նկատմամբ: Ուստարվա
ընթացքում
Դասղեկներ
4. Կատարել նպատակային դասալսումներ: Դասալսումները քննարկել նույն օրը ուսուցչի հետ՝ ստորագրությամբ: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն,
տեղակալներ, մ/մ նախագահներ
5. Կազմակերպել և հետևել էլեկտրոնային մատյանի վարմանը: Կանխել ուշացած գնահատականների նշանակումը և գրանցումները: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն, տեղակալներ, օպերատոր
6. Ուսումնասիրել դասղեկական ժամերի դասավանդման գործընթացին՝ ըստ ժամանակացույցի: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն
 

 

 

7. Համակարգել ուսուցիչների բաց թողած, փոխարինած և լրացուցիչ պարապած դասաժամերը: Արդյունքները ներկայացնել տնօրենին և հ

 

աշվապահին աշխատավարձը ժամանակին հաշվարկելու նպատակով:

Ուստարվա
ընթացքում
Տնօրենի ուսումնական գծով
տեղակալ
8. Կազմել սովորողների հաճախումների հաշվառման մատյան: Յուրաքանչյուր ամսվա վերջում տնօրենության խորհրդակցությունում քննարկել սովորողների հաճախումների հարցը: Մշտապես ԴԱԿ, դասղեկներ
9. Պարբերաբար ստուգել էլեկտրոնային դասամատյանի վարման վիճակը directors.am գործիքի օգնությամբ: Մշտապես Տնօրեն,

ուսումնական գծով
փոխտնօրեն

10. Ուսումնասիրել դասղեկների կատարած աշխատանքը: Արդյունքները քննարկել տնօրենության ընդլայնված նիստում: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն, կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն
11. Ուսումնասիրել մասնախմբի կատարած աշխատանքը: Արդյունքները քննարկել տնօրենության ընդլայնված նիստում: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն,
տնօրենի տեղակալներ
12. Հետևել ուսումնադաստիարակչական ընդհանուր գործունեությանը, կատարել լսումներ և քննարկումներ՝ արդյունքները վերլուծել մանկխորհրդում: Ըստ ժամանակացույցի Տնօրեն, տնօրենի տեղակալներ
13. Վերահսկել մատենավարության կարգի պահպանումը, տալ անհրաժեշտ ցուցումներ, մշակել օրինակելի ձևեր: Մշտապես Տնօրեն, տնօրենի տեղակալներ
14. Ուսումնասիրել գրադարանի գործունեությունը: Արդյունքները քննարկել տնօրենության ընդլայնվաած նիստերում: Ուստարվա ընթացքում Տնօրեն
15. Ստուգել թեմատիկ և գործնական աշխատանքների կատարման ընթացքն ու արդյունավետությունը, արդյունքները քննարկել տնօրենության ընդլայնված նիստում: Նոյեմբեր,
մարտ
Տնօրեն, մ/մ նախագահներ
16. Ստուգել ուսումնական ծրագրերի կատարողականը, արդյունքները քննարկել տնօրենության ընդլայնված նիստերում: Նոյեմբեր,
ապրիլ
Տնօրեն,տնօրենի տեղակալներ, մ/մ նախագահներ
17. Ստուգել տարբեր առարկաներից տրված գործնական և թեմատիկ աշխատանքների քանակը, որակը, գնահատման համապատասխանությունը՝ արդյունքները քննարկել մանկխորհրդի նիստերում: Կիսամյակների
վերջում
Տնօրեն, տնօրենի տեղակալներ, մ/մ նախագահներ

 

 

              ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՍՆԱԽՄԲԻ ՀԵՏ

 

N Աշխատանքի բովանդակությունը

 

Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Հանձնարարել առարկայական մասնախմբին կազմել տարեկան աշխատանքային պլան և ներկայացնել հաստատման: Օգոստոսի
19-31-ը
Տնօրեն, ուսմասվար,
մ/մ նախագահ
2. Անցկացնել առարկայական մասնախմբի հետ սեմինար խորհրդակցություններ: Լսել մասնախմբի կատարած ամսական հաշվետվությունը: Ամիսը
մեկ անգամ
Տնօրեն,
ուսմասվար,
մ/մ նախագահ
3. Յուրաքանչյուր ուսուցչից պահանջել կազմակերպելու տարեկան առնվազն 2-3 բաց դաս, 4-5 փոխադարձ դասալսում՝ արձանագրելով դրանք: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն,
ուսմասվար,
մ/մ նախագահ
4. Ստուգել մասնախմբի նիստերի արձանագրությունների մատյանի վարման գործընթացը, տալ անհրաժեշտ ցուցումներ: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն,
տնօրենի ուսումնական գծով տեղակալ

 

 

 

 

  ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ. ՄԱՏԵՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

N Աշխատանքի բովանդակությունը

 

Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Ստանալ պատվիրված դասագրքերը, կարգի բերել գրադարանը՝ հնարավորինս վերանորոգել դասագրքերը: Օգոստոսի 20-ից
սեպտեմբերի 5-ը
Տնօրեն, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ, գրադարանավար
2. Վերահսկել դասագրքերի պահպանման, խնամքի նորմերը: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն, տնօրենի տեղակալներ, գրադարանավար, դասղեկներ
3. Հաշվառել գրադարանային ֆոնդի օգտագործման պիտանի դասագրքերը և դրանք նախապատրաստել բաժանման ըստ դասարանների: Օգոստոս Գրադարանավար
4.  Օգնել ուսուցիչներին կազմելու աշխատանքային սխեմաներ, նյութեր թեմատիկ պլանավորումներ, հաստատել դրանք՝ տալով անհրաժեշտ ցուցումներ: Օգոստոս Տնօրեն, տնօրենի տեղակալներ, մ/մ նախագահ
5. Վերանայել պարտադիր գործունեության երաշխավորված փաստաթղթերը: Ըստ պարտավորությունների համակարգել դրանց վարումը: Օգոստոս,
սեպտեմբեր
Տնօրեն
6. Ստուգել և կարգի բերել աշակերտների և աշխատողների անձնական գործերը: Օգոստոս,
սեպտեմբեր
Տնօրեն,
դասղեկներ
7. Հրավիրել տնօրենության խորհրդակցություն՝ արձանագրելով հանձնարարականները: Յուրաքանչյուր
ուրբաթ
Տնօրեն

 

ԱՇԽԱՏԱՆՔ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

 

N Աշխատանքի բովանդակությունը

 

Կատարման
ժամկետը
Կատարող
անձինք
1. Սահմանված կարգով և կանոնադրության համաձայն ձևավորել դասարանական ծնողական խորհուրդներ՝ ապահովելով ծնողների մասնակցությունը ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Սեպտեմբեր Մասնագիտացված
կրթաական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ
2. Ծնողների հետ կնքել դասագրքերը վարձույթով տրամադրելու մասին պայմանագրեր, դրանք ամրագրելով դասղեկի պլանում: Սեպտեմբեր Տնօրենություն, դասղեկներ, գրադարանավար
3. Ուստարվա ընթացքում հրավիրել դասարանական ծնողական ժողովներ ծնողխորհրդի կանոնադրությամբ սահմանված կարգով: Ուստարվա
ընթացքում
Տնօրենություն,
դասղեկներ
4. Հաշվառել սոցիալապես անապահով ընտանիքներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին: Նրանց օգնելու նպատակով համագործակցել ծնողխորհուրդների հետ: Սեպտեմբեր Տնօրենություն
5. Սոցիալապես անապահով ընտանիքներին, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին անվճար դասագրքերով ապահովելու նպատակով կազմել ցուցակ՝ համաձայնեցնելով մանկխորհրդի և ծնողխորհրդի հետ: Սեպտեմբեր Տնօրենություն, դասղեկներ, Ծնողխորհուրդ

 

 

 

 

ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ


N
 

Աշխատանքի բովանդակությունը

 

Կատարման ժամկետը

 

Կատարող
անձինք

1. Նոր ուսումնական տարվա համար նախապատրաստել շենքը, դասասենյակները, ուսումնական գույքը և այլ սարքավորումներ: Օգոստոս Տնօրեն,
տնտեսվար, սպասարկող անձնակազմ
2. Պարբերաբար կազմակերպել շաբաթօրյակներ: Սովորողների ջանքերով բարեկարգել դպրոցի բակն ու այգին: Ուստարվա
ընթացքում
Տնտեսվար,
սպասարկող անձնակազմ, ԴԱԿ,
դասղեկներ
3. Ապահովել շենքի ջերմային, լուսային և օդային ռեժիմը: Կանոնավոր վիճակում պահել հակահրդեհային միջոցները, հակահամաճարակային միջոցները: Ուստարվա
ընթացքում
Տնտեսվար
4. Բարեկարգ վիճակում պահել դպրոցի բակը, հրապարակը և սանհանգույցը: Ուստարվա
ընթացքում
Տնտեսվար,
սպասարկող անձնակազմ
5. Հետևել և վերահսկել ջեռուցման աշխատանքը: Ապահովել անվտանգության կանոնների պահպանման գործընթացը: Ջեռուցման սեզոնում Տնտեսվար, հնոցապաններ
6. Ապրիլ ամիսը հայտարարել սանիտարական, բարեկարգման, կանաչապատման և ծառատնկման միամսյակ: Ապրիլ Տնօրենություն

 

 

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

N Աշխատանքի բովանդակությունը  

Կատարման
ժամկետը

 

 

Կատարող
անձինք

 

Նշում

1. Կազմել ծախսերի նախահաշիվն ու հաստիքային ցուցակը, քննարկել խորհրդի նիստում և ներկայացնել լիազոր մարմնին: Սեպտեմբեր-
հունվար
Տնօրեն,
հաշվապահ
2. Հաշվապահական հաշվառումը, ֆինանսատնտեսական փաստաթղթերը կազմել և վարել սահմանված կարգով: Ապահովել հաշվետվությունների ժամանակին կազմումն ու տրամադրումը: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն,
հաշվապահ
3. Ապահովել աշխատավարձի ժամանակին հաշվումն ու վճարումը: Յուրաքանչյուր
ամիս
Տնօրեն,
հաշվապահ
4. Կատարել ապրանքանյութական արժեքների հաշվառում/գույքագրում/: Հունիս Հանձնաժողով
5. Կազմել տարիֆիկացիոն մատյան և ներկայացնել հաստատման սահմանված ժամկետում: Սեպտեմբեր,
հունվար
Տարիֆիկացիոն
հանձնաժողով
6. Դասագրքերի վարձավճարները արտացոլել հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական փաստաթղթերում: Ուստարվա
ընթացքում
Տնօրեն, հաշվապահ
7. Բյուջետային օրացույցին համապատասխան իրականացնել նախապատրաստման, կազմման, լիազոր մարմին ներկայացնելու, հաշվետվությունները ժամկետին ներկայացնելու գործընթացը: Սեպտեմբեր-
մարտ
Տնօրենություն, կառավարման և խորհրդակցական մարմիններ, հաշվապահ

 

 

 

 

ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

N  

Աշխատանքի բովանդակությունը

 

 

Կատարման
ժամկետը

 

 

Կատարող
անձինք

1. Կազմակերպել հանդիսավոր հավաք՝ նվիրված «Գիտելիքի և դպրության օր»-վան: Սեպտեմբերի 1 Տնօրենություն
2. Կազմակերպել հանդիսավոր ցերեկույթ-միջոցառումէ նվիրված «Անկախության օր»-վան: Սեպտեմբերի 21 դասղեկներ
3. Ուսումնադաստիարակչական տարեկան պլանի համաձայն կազմակերպել առարկայական շաբաթներ, տասնօրյակներ: Ըստ ժամանակացույցի Մասնախումբ, ուսուցիչներ
4. Կազմակերպել աշակերտական ինքնավարության օր «Ուսուցչի օր»-վա կապակցությամբ՝ ավագ դպրոցի աշակերտներին տալով հնարավորություն հանդես գալ ուսուցիչների դերում: Հեկտեմբերի 5 դասղեկներ
5. Արցախյան պատերազմում զոհված հայորդիների և Արցախյան երրրորդ պատերազմի հիշատակին նվիրված միջոցառում: Հոկտեմբեր ՄԿԱԳ տեղակալ, դասղեկներ
6. Կազմակերպել այցեր պատմամշակութային վայրեր։ ՈՒստարում Մասնախումբ, դասղեկներ,
Ծնողներ
7. Կազմակերպել միջոցառում նվիրված Հայոց բանակի տարեդարձին: Հունվար դասղեկներ,
ռազմագիտության ուսուցիչ
8.  

Ձևավորել պաստառներ, ուսուցողական նյութեր՝ նվիրված մեծանուն հայորդիներին:

Սեպտեմբեր-
մայիս
Մասնախմբեր,
գրադարանավար
 

 

9. Սովորողների օգնությամբ ձևավորել շենքի միջանցները, կաբինետներն ու արվեստանոցները, ստեղծել վահանակներ, պատի թերթեր, հոբելյանական պլակատներ: Ուստարվա
ընթացքում
Դասղեկներ
10. Յուրաքանչյուր երկուշաբթի դասերը սկսելուց առաջ պարտադիր կատարել ՀՀ օրհներգը: Մշտապես Տնօրենություն
11. Անցկացնել միջդասարանական մրցումներ տարբեր մարզաձևերից: Հոկտեմբեր,
ապրիլ
Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ
12. Կազմակերպել հարգանքի տուրք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Դեկտեմբերի 7 դասղեկներ
13 Կազմակերպել  միջոցառում և  բաց  դասեր`նվիրված  հայոց  բանակի  տարելիցին Հունվարի 28 դասղեկներ
14 Կազմակերպել  միջոցառում  `նվիրված  մայրենիին  և  գիրք  նվերելեւ  օրվան: Փետրվարի 14 դասղեկներ
15 Կազմակերպել և անցկացնել «Քաղպաշտպանության օր» միջոցառումը և աշակերտների ընդհանուր տարհանում՝ ըստ նախապես հաստատված պլանի: Մարտի 1 Զինղեկ,
դասղեկներ
16 Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում: Մարտի 8
17 Որպես մայրության և Ավետման տոն նշել Ապրիլի 7-ը, : Ապրիլի 7 դասղեկներ
18 Կազմակերպել բաց դասեր  Հայոց եղեռնի տարելիցին, ապրիլյան պատերազմին և հերոս նահատակների հիշատակին նվիրված: Ապրիլ Տնօրենություն
19. Կազմակերպել միջոցառումներ նվիրված մայիսյան հաղթանակներին: Մայիսի 9 ՄԿԱԳ տեղակալ, դասղեկներ
20. Կազմակերպել միջոցառում՝ նվիրված «Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր»-վա: Մայիսի 28 Տնօրենություն

 

 

  1. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ում կրթության բնագավառի գերխնդիրը, անկախ դպրոցի առաջադիմությունից և որակից, շարունակում է մնալ կրթության որակի բարձրացումը և սովորողների կողմից իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը: Դրան նպաստելու համար անհրաժեշտ եմ համարում.

  1. Ընլայնել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի, այսինքն խորհրդի լիազորությունները և իրավունքները հետևյալ ուղղություններով.
  • նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ որոշումների ընդունում, պետական լիազորված մարմիններին առաջարկությունների ներկայացում,
  • դպրոցի ծնողական խորհրդի գործունեության վերաբերյալ առաջադրանքների ներկայացում,
  • դպրոցի սանհանգույցի թերի մնացած  աշխատանքների և այլ վերանորոգումների վերաբերյալ լիազորված մարմիններին առաջարկությունների ներկայացում,
  • դպրոցի դերի և հեղինակության բարձրացում ոչ միայն Աջափնյակ վարչական շրջանի բնակչության շրջանում,
  • սովորողների թվի ավելացում ավագ դպրոցում,
  • փորձի փոխանակման, ուսուցիչների և աշակերտների փոխանակման նպատակով կապ ստեղծել արտասահմանյան որևէ հայկական ( և ոչ միայն ) դպրոցի հետ:

 

  1. Արմատապես բարելավել ծնողական և աշակերտական խորհուրդների դերը և նրանց ընդգրկել ուսման կարևորագույն գործառույթներում: Հատկապես ծնողների` որպես առաջնային շահառուների հետ համագործակցությունը պետք է

 

 

 

  1. ավելի ակտիվ լինի: Այս առումով ծնողական խորհրդին պետք է վերապահեմ նաև հետևյալ լիազորությունները`ծնողի և դպրոցի միջև կապերի ամրապնդում,
  • ծնողների և մանկավարժական կոլեկտիվի կողմից երեխաների դաստիարակության հարցերում միասնական պահանջների ձևավորում,
  • արտադպրոցական և արտադասարանական դաստիարակչական աշխատանքերին ծնողների ակտիվ մասնակցություն,
  • ներդպրոցական որոշումների կայացման գործին ծնողների մասնակցության նպաստում:

 

  1. Էլ ավելի ամրապնդել ծնողական և աշակերտական խորհուրդների կապը դպրոցի կառավարման և մանկավարժական խորհուրդների հետ` ապահովելով տեղեկատվության կազմակերպումը և տարածումը, աջակցելով ծնողական խորհուրդների աշխատանքի կազմակերպմանը:
  2. Դպրոցում հիմնել էլեկտրոնային գրադարան` էլեկտրոնային ձեռնարկներով,
  3. Դպրոցը համալրել համակարգչային նոր սարքավորումներով, նոր համակարգիչներով և միանալ ստեղծված «Հայկական կրթական միջավայր» կրթական պորտալին:
  4. Ընդլայնել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման գործընթացը, ձեռք բերել ոչ միայն նոր համակարգիչներ, ալև էլեկտրանային գրատախտակ:

 

 

 

 

 

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՊՐՈՑԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մանկավարժական համակազմի որակական բարելավումը

Դպրոցի մանկավարժական համակազմի որակական բարելավումը համարում եմ դպրոցի ռազմավարություններից մեկը` գտնելով, որ այն ենթադրում է ՀՀ կառավարության 14.10.2010թ. N 1397-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների կատարում, այսինքն`

  • Հնգամյակի ընթացքում Գ. Մարգարյանի  անվան հ.94  ավագ դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցության ապահովում և նրանց ատեստավորման կամակերպում’ յուրաքանչյուր տարի ուսուցիչների մեկ հինգերորդի չափով:
  • Համաձայն ՀՀ կառավարության10.2010թ. N 1397-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների` յուրաքանչյուր տարվա համար մինչև մայիսի 1-ը տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկի կազմում և ներկայացում ՀՀ ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ «ԿՏԱԿ» (Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն):
  • Նկատի ունենալ, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները վերապատրաստվում են դպրոցի միջոցների հաշվին, որը կազմակերպվում է ատեստավորումից առավելագույնը 6 ամիս առաջ, այսինքն պետք է ամենամյա ծախսերի նախահաշվում ներառել վերապատրաստման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
  • Դպրոցի դաստիարակչական համակարգի աշխատանքների կատարելագործում:
  • Կազմակերպման և ղեկավարման մեխանիզմների մշակում` ուղղված մանկավարժների մասնագիտական որակավորմանը, որոնք կապահովեն դպրոցի մանկավարժական համակազմի մեթոդական աշխատանքի որակական բարելավումը:
  • Նորմատիվ իրավական և կազմակերպական մակարդակի հետագա բարձրացմանը

 

 

 

  • Կահավորված և հոգեբանամանկավարժական, ուսումնամեթոդական անհրաժեշտ ծրագրերով, դիդակտիկ նյութերով և ամսագրերով ապահոված մեթոդական կաբինետի ստեղծում:
  • Մանկավարժներին աջակցություն` մշակելու, ներկայացնելու և տպագրելու իրենց մեթոդական աշխատանքների արդյունքների վերաբերյալ նյութեր:
  • Մանկավարժներին շահագրգռում` կատարելու հետազոտական աշխատանքներ, պայմանների ստեղծում մանկավարժների փորձարարական աշխատանքների իրականացման համար:

Մասնագիտական զարգացումը ծրագրավորված,մասնակցային և շարունակական գործընթաց է, որը նպատակ ունի օժանդակելու ուսուցիչների մասնագիտական աճին և դպրոցի փոփոխվող պահանջների կարիքներին.                                                                                    Այն վերաբերում է.

  • Անհատի աշխատանքային բավարարվածության բարելավմանը և դպրոցի արդյունավետ ապահովմանը
  • Կադրերի առաջխաղացման օժանդակությանը` հնարավորություն տալով աշխատանքային առաջխաղացման ձգտողներին զարգացնելու իրենց գիտելիքները, հմտություններն ու կարողությունները
  • Մանկավարժական համակազմի համար էլ ավելի ամրապնդել բաց, խորհրդակցային երկխոսության մթնոլորտը
  • Մանկավարժական համակարգը պետք է դարձնել փոփոխություներին արձագանքող
  • Համակազմի անդամների միջև հաղորդակցման արդյունավետություն
  • Համակազմի վստահություն, նորարության և փոփոխությունների հետ առնչվելիս
  • ՈՒսուցիչների ներգրավվածությունն իրենց և դպրոցի մասնագիտական փորձի վերանայման մեջ
  • Դպրոցում յուրաքանչյուր անհատի ներուժի իրագործում
  • ՈՒսուցիչներին խրախուսելը` պատասխանատվություն կրելու իրենց մասնագիտական զարգացմանը և դպրոցի զարգացմանը նպաստելու համար

 

 

 

 

 

 

 

Խնդիրներ

 

 

 

 

                                                          Գործողություններ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏՀՏ-ի գրագիտության ներդրման հիմնական քայերը

  • Էլ. մատյանների հստակ շահագործում
  • Գործողությունների նախնական պլանավորում
  • Վերանայում և հեռանկարի դիտարկում, որոշելով ՏՀՏ-ների ներդրման և կիրառման արդյունքների և ձեռքբերումների աստիճանները
  • ՏՀՏ-ի ուսուցում` դպրոցի ուսուցիչների, ուսումնաօժանդակ անձնակազմի և սովորողների օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու նպատակով
  • Տեխնիկական համալրում, համակարգչային սարքավորումների ձեռքբերում, ինտերնետային կապի հասանելիության ընդլայնում

 

Սովորողների կրթության կառուցվածքի և բովանդակության

վերազինման առումով իրականացվող աշխատանքներ

 

Սովորողների կրթության կառուցվածքի և բովանդակության վերազինման խնդիրներն իրականացնելիս օգտագործելու եմ աշակերտական խորհրդի` որպես սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմնի հնարավորությունները, քանի որ դա նպաստելու է համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորմանը:                                                      

Անհրաժեշտ եմ համարում նաև`

դպրոցի նորմատիվային ամրապնդում դաստիարակության ոլորտում, սովորողների

ո ւսուցման ու զարգացման ապահովում’ դպրոցի կրթական ծրագրերի շրջանակում,

  • սովորողների իրավունքների և ազատությունների պահպանում’ պետական կրթական չափանիշներին համապատասխան,
  • սովորողների         կրթության    բովանդակային կառուցվածքի վերազինում’ սովորողների կրթության և ինքնակրթության, նրանց համակողմանի զարգացմանն ուղղված ծրագրի կազմման և իրականացման միջոցով,
  • արտադասարանական խմբակների գործունեության աշխուժացումն այն հաշվարկով, որ դրանցում ընգրկվածությունը (30%) ավելանա, առարկայական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերին առավել ակտիվ մասնակցություն,
  • սովորողների կրթության և դաստիարակության հետ առնչվող մեթոդական և դիդակտիկ նյութերով ապահովում,
  • սովորողների շահագրգռում’ հետազոտական աշխատանքներ կատարելու նրանց համար վարչարարական հետազոտությունների կազմակերպման և իրականցման նպաստավոր պայմանների ստեղծում:

 

Դպրոցի ուսումնական և դաստիարակչական համակարգի կատարելագործում

 

«Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ում ուսումնական և  դաստիարակչական համապատասխան միջավայրի ստեղծումը կնպաստի երեխաների սոցիալականացմանը, նրանց հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացմանը, առողջության պահպանմանը:                   Այս առումով դպրոցում կարևորում եմ նախ իմ՝ որպես տնօրենի, ապա տնօրենի` ուսումնական աշխատանքների գծով, մանագիտացված կրթական աջակցությունների գծով, տնտեսական աշխատանքի գծով տեղակալների, սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի, բոլոր ուսուցիչների, (հետագայում հնարավոր է նաև` հատուկ մանկավարժի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի), զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկ), գրադարանավարի, լաբորանտի, բժշկի և մյուսների (բուֆետապան, հավաքարար) դերը և անձնական օրինակը:         Պետք է ձգտեմ ապահովել ուսումնադաստիարակչական գործընթացի վերոնշյալ բոլոր օղակների փոխկապակցված աշխատանքները և կենտրոնացնեմ նրանց ջանքերը դպրոցի զարգացման խնդիրները լուծելու համար, չմոռանալով արդեն իսկ մշակված և իրականացվող պետական խորհրդանիշերի հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ծրագիրը Հանուն ազգային հոգևոր-մշակութային արժեքների վերարտադրման պետական խորհրդանիշերի (Հայաստանի Հանրապետության զինանշան, Հայաստանի Հանրապետության դրոշ, Հայաստանի Հանրապետության օրհներգ), ազգային ինքնության և անկախության բաղկացուցիչների (անաղարտ մայրենի լեզու, ընտանիք, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի, Հայաստանի Հանրապետության մասին հռչակագիր, Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, հայոց բանակ, գործադիր և դատական մարմիններ, մայրաքաղաք, ազգային դրամ) բովանդակային պահպանումը և տարածումը:

Ստորև ըստ ուղղությունների ներկայացնում եմ դպրոցի հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները.

Դաստիարակությունը հանրակրթության կարևորագույն բաղադրիչներից մեկն է և հենց դպրոցին և ուսուցչին է բաժին ընկնում դաստիարակչական գործընթացի զգալի բաժինը: Դաստիարակչական համակարգի նպատակն է`

  • օգնել երեխային արդյունավետ կերպով հարմարվել աշխարհում անընդհատ տեղի ունեցող փոփոխություններին,
  • բարեխիղճ և համարժեք կերպով արձագանքել շրջապատում տեղի ունեցող երևույթներին,
  • նպատակաուղղել երեխայի արժեքային համակարգի ձևավորումը,
  • զարգացնել սովորողների ճանաչողական ակտիվությունը,
  • աշակերտի մոտ ձևավորել հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի և ազգային ավանդույթների նկատմամբ’ դարձնելով նրան այդ արժեքների կայուն կրող,
  • յուրաքանչյուր անհատի մոտ ստեղծել ինքնակատարելագործման ներքին պահանջ:

Վերոնշյալ խնդիրները նպատակ են հետապնդում դպրոցում ստեղծել հնարավորինս

միասնական դաստիարակչական միջավայր: Դպրոցի դաստիարակչական միջավայրը ներառում է`

  • դպրոցի անձնակազմը,
  • դասարանական անձնակազմը
  • աշակերտների ինքնավարությունը,
  • դպրոցի ավանդույթները:

Իմ կարծիքով դպրոցում դաստիարակչական համակարգի կատարելագործման նպատակով անհրաժեշտ է`

  • դաստիարակչական գործընթացներում առաջնորդվել միասնական սկզբունքներով, կանոններով, միասնական մանկավարժական պահանջներով,
  • ծնողներին ակտիվորեն ընդգրկել դպրոցի դաստիարակչական գործընթացներում,
  • ապահովել, որպեսզի դաստիարակչական աշխատանքները հիմնվեն հստակ նախագծված դասղեկական պլանների վրա,
  • ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ աշակերտների միջև, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների միջև բավարար համագործակցություն, ինչպես նաև միմյանց հետ հաղորդակցվելու համար դրական միջավայր ստեղծելու ուղղությամբ,
  • յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ ցուցաբերել անհատական մանկավարժական աջակցություն, ինչպես նաև հատուկ մանկավարժական միջոցառումներ կազմակերպել դժվար դաստիարակվող երեխաների հետ,
  • դասղեկական ժամերի և արտադասարանական միջոցառումների միջոցով իրականացնել բարոյական և հայրենասիրական դաստիարակության ծրագրեր,
  • ընդլայնել ինչպես դասարանների, այնպես էլ առանձին աշակերտների ներդպրոցական և արտադպրոցական դաստիարակչական բնույթի միջոցառումներին մասնակցելու հնարավորությունները։

 

 

 

 

Ներառական կրթական միջավայրի և գործընթացի կազմակերպում

 

Ներառական կրթական միջավայր ձևավորելու լավագույն գրավականը համակործակցային միջավայրի ստեղծումն է, ինչպես դասարանում, այնպես էլ դասարանից դուրս, երբ կրթական գործընթացը կազմակերպվում և իրականացվում է ոչ միայն տվյալ ուսումնական առարկա դասավանդող ուսուցչի, այլև դասարանի բոլոր սովորողների, անհրաժեշտության դեպքում նրանց ծնողների բազմահամակազմ թիմի ներգրավմամբ։ Փոխօգնության սկզբունի վրա հենված խմբային ուսուցման մեթոդների ճիշտ և նպատակային գործադրումը հնարավորություն է ընձեռում ապահովել ոչ միայն համագործակցային ուսումնական միջավայր, այլև բարձրացնում է մատուցվող ուսումնական նյութի ընկալումը, ինչի արդյունքում սովորողների միջև ձևավորվում են գործնական, ուսումնական և ընկերային օբյեկտիվ հարաբերություններ և սովորողները ճիշտ են գնահատում ոչ միայն սեփական կարողությունները, այլև համադասարանցիներինը։ Սոցիալական առումով միջաշակերտական օբյեկտիվ հարաբերությունների առկայության դեպքում երեխաները սկսում են վերաբերվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին ոչ թե որպես օգնություն հայցողի, այլ որպես գործընկերոջ։

ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ սկզբունքների հիման վրա.

  • ԿԱՊԿՈՒ երեխաները մյուսների հետ հավասար իրավունք ունեն հանրակրթական հաստատության ընտրությանը և պարտադիր պետական ծրագրերի ուսուցմանը։
  • ԿԱՊԿՈՒ երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանակավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից։
  • Երեխայի համակողմանի և բնականոն զարգացման նպատակով նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից առանձնացման, ինչպես նաև կրթական գործընթացում երեխաներին միմյանցից առանձնացնելու պատճառների առկայության։
  • Անթույլատրելի է երեխաների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամության կամ սովորելու ընթացքում դժվարություններ ունենալու պատճառով
  • Կրթության մեջ ներառումը ենթադրում է բոլոր սովորողների կրթական կարիքների հավասար գնահատում, ներդպրոցական և արտադպրոցական, ուսումնական և մշակութային, համայնքային միջոցառումների ներգրավվածության աստիճանի բարձրացում։ Ուսուցման ընթացքում արհեստական խոչընդոտների վերացում, աշակերտների միջև առկա տարբերությունները ոչ թե որպես դժվար հաղթահարելի բարդություն, այլ որպես կրթական գործընթացին նպաստող հանգամանքի ընդունում, կրթությունը` որպես հասարակության մեջ մարդու լիարժեք ներառման և ինքնադրսևորման կարևորագույն բաղադրիչի ճանաչում։

 

Հայրենասիրական դաստիարակությունը

 

Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը մշտապես գտնվել է ժամանակակից դպրոցի ուշադրության կենտրոնում, քանի որ մանկությունն ու   պատանեկությունը ամենանպաստավոր շրջանն է անձի մոտ հայրենիքի նկատմամբ իր պատկերացումները ճիշտ ձևավորելու, սիրո զգացմունքն արմատավորելու և որպես հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու համար: Այս հարցն էլ ավելի սուր է ներկայանում մեր օրերում, քանզի այսօր ակներև է ավանդական հայրենասիրական գիտակցության մակարդակի նվազումը:                                                                                           Հայրենիքը միայն հողն ու ջուրը չի, որ արժանի է և ենթակա պաշտպանության նրա զավակների կողմից: Հայրենիքը նաև մի մեծ տուն է, ընտանիք, որի հետ մարդը պետք է աշխատի և որին պետք է ծաղկեցնի, ղեկավարի և դարձնի բարեկեցիկ և արժանավայել ապրելու տեղ: Հայրենիքը պիտի լինի այն վայրը, որտեղ ապրելը յուրաքանչյուր անձի համար պատիվ լինի:                                                                                                                        Զարգացման ծրագրի այս հատվածում արտացոլված միջոցառումները նպատակաուղղված են`

  • սովորողների մոտ կատարելագործելու իրենց աշխատանքի, ազգի, նրա ավանդույթների և հաղթանակների նկատմամբ հարգանքը և հպարտության զգացմունքը,
  • նպաստել հոգեպես հարուստ և սոցիալապես ակտիվ կեցվածքով հայ քաղաքացու ձևավորմանը,
  • սովորողների կողմից կրճատել տարբեր օրինախախտումների և նրանց մոտ առկա վնասակար սովորություների մակարդակը,
  • պահպանել և տարածել ՀՀ պետական խորհրդանիշերի (զինանշան, դրոշ, օրհներգ) բովանդակությունն ու նշանակությունը՝ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ պետք է իմանա օրհներգը,
  • դպրոցում հայրենասիրական դաստիարակության համակարգի կայացմանը, դրա արդյունավետ գործունեությանն ու մշտական կատարելագործմանը:

Հայրենասիրական դաստիարակության բնագավառում թվարկված ուղենիշային նպատակներին հասնելու համար մեր կարծիքով անհրաժեշտ է`

 

  • դպրոցի վարչական և ուսուցչական անձնակազմին ակտիվորեն ընդգրկել սովորողների հայրենասիրական դաստիարակության ծավալման և կատարելագործման գործընթացներում,
  • ամփոփել և տարածել հայրենասիրական դաստիարակության ասպարեզում լավագույն մասնագետների առաջավոր մանկավարժական փորձը,
  • հայրենասիրական դաստիարակության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդնել աշխատանքի նոր ձևեր և մեթոդներ, ինչպիսիք են զանգվածային լրատվության միջոցները և ժամանակակից տեխնոլոգիաները` ֆիլմեր, սկավառակներ, ինտերնետային կայքեր և այլն,
  • դպրոցի աշակերտական խորհրդին ընդգրկել ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներում,
  • հաճախակի անցկացնել ռազմական հայրենասիրական բնույթի մրցույթներ, հանդիպումներ, զրույցներ և այլ միջոցառումներ, ինչպիսիք են’ «Հայոց պատմություն», «Հայ ազգ», «Հայոց լեզու», «Հայ ընտանիք» թեմաներով հանդիպումները, զրույցները, սեմինարները և այլ միջոցառումները, հայտնի մարդկանց, զինվորների, հայ ազատամարտիկների, պատերազմի հաշմանդամների հետ հանդիպումները:

Ընտանիքդպրոց համագործակցության բարելավումը

Դաստիարակությունը հաջողությամբ է պսակվում, եթե ընտանիքի հետ տարվող աշխատանքը և երեխայի դաստիարակությունը կատարվում են միաժամանակ: Այսօրվա պայմաններում առանց ընտանիքի հետ ձևավորված համագործակցության առկայության

 

հնարավոր չէ արդյունավետ կերպով կազմակերպել սովորողների հետ աշխատանքը:         Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավումը նպատակ ունի`

  • Էլ ավելի արդյունավետ դարձնել ընտանիք-դպրոց փոխազդեցության համակարգը` բարձրացնելով փոխադարձ վստահության մակարդակը,
  • բարձրացնել աշակերտների ուսուցման արդյունքների համար ծնողների պատասխանատվությունը,
  • ծնողներին ավելի ակտիվորեն ներգրավել դպրոցի գործունեության մեջ,
  • նպաստել ծնողների և ուսուցիչների խմբային աշխատանքի արդյունավետությանը:

Ընտանիք-դպրոց համագործակցության բարելավման համար անհրաժեշտ է`

  • դպրոցի և ծնողների համագործակցության բովանդակության մեջ ներառել երեք հիմնական ուղղություններ`
  • ծնողների հոգեբանամանկավարժական տեղեկացվածության բարձրացում,
  • ուսումնադաստիարակչական գործընթացներին ծնողների մասնակցության ընդլայնում,
  • դպրոցի կառավարման գործընթացներում ծնողների մասնակցության մեծացում:
  • հանձնարարել դասղեկներին, որպեսզի վերջիններս անվերապահորեն ծանոթ լինեն աշակերտների ընտանիքների հետ, որտեղ փաստացի բացակայում է ընտանեկան դաստիարակությունը և տեղեկացված լինեն այն սովորողների մասին, որոնց ծնողները միայնակ են, հաշմանդամ կամ գործազուրկ, զոհվել են կամ որոնց ընտանիքները նյութապես անապահով են և ունեն կյանքի անբավարար պայմաններ,
  • կատարելագործել ծնողների հետ աշխատանքի ավանդական դարձած մեխանիզմները և պարբերաբար`
  • կազմակերպել ծնողական ժողովներ և անհատական զրույցներ,
  • ապահովել առարկայական ուսուցիչների և հոգեբանների կամ այլ համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվության
  • տրամադրումը, ապահովել դասարանական և ծնողական խորհուրդների ակտիվ գործունեությունը:
  • ծնողների և երեխաների համատեղ մասնակցությամբ պարբերաբար անցկացնել միջոցառումներ,
  • ոգևորել և խրախուսել դպրոցի կյանքին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ծնողների անհատական նախաձեռնությունները, գիտագործնական խորհրդատվությունը, համատեղ ստեղծագործական գործունեությունը,
  • դպրոցի ծնողական խորհրդում ներգրավել դպրոցի ամենաակտիվ և փորձառու ծնողներին,
  • ամրապնդել ծնողական խորհրդի կապը աշակերտական, մանկավարժական և կառավարման խորհուրդների հետ:

 

Սովորողների ինքնավարության բարելավումը

Աշակերտական ինքնավարությունը 2011 թվականի մայիսի 17-ի ՀՀ, կրության և գիտության նախարարի թիվ 571-Ն հրամանով հաստատված աշակերտական խորհրդի կանոնների համաձայն ենթադրում է`

  • յուրաքանչյուր աշակերտի կողմից իր ուրույն տեղի ու դերի որոշում’ հիմնվելով իր ընդունակությունների և հնարավորությունների վրա,
  • սովորողների ընդգրկում դպրոցի կառավարման գործընթացներում,
  • աշխատունակ կոլեկտիվի ստեղծում,
  • աշակերտների միջև ընկերական փոխհարաբերությունների ձևավորում,
  • յուրաքանչյուր աշակերտի կողմից սեփական կյանքի և գործունեության հնարավորինս ճիշտ կազմակերպում,
  • ինքնավարության համակարգի՝ որպես դպրոցի դաստիարակչական միջավայրի ստեղծում,
  • աշակերտին հասարակական հարաբերություններում ընդգրկելու համար խմբային և անհատական գործունեության կազմակերպում,
  • երեխաների իրավունքների և հետաքրքրությունների պաշտպանության համար անհրաժեշտ նախապայմանների ապահովում:

Աշակերտական ինքնավարության իմաստը կայանում է ոչ թե երեխայի կամ մի խումբ երեխաների կողմից մյուսների հանդեպ իշխանության չարաշահման մեջ, այլ երեխաների կողմից սեփական անձը, կյանքը, գործունեությունը, հարաբերությունները հասարակության մեջ կառավարելու ընդունակությունների ձեռքբերման մեջ:                                 Առաջարկվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ դպրոցում`

  • կհամախմբվի աշակերտական համակազմը,
  • կձևավորվեն և կպահպանվեն նոր ավանդույթներ,
  • աշակերտները ձեռք կբերեն կյանքի հմտություններ,
  • կբարձրանա միջոցառումներին մասնակցելու աշակերտների ցանկությունն ու պատրաստակամությունը,
  • անհատի ինքնաբացահայտման և ինքնակայացման համար կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ,
  • վերջնա հաշվում` աշակերտի կյանքում կբարձրանա դպրոցի դերը:

 

 

Սովորողների առողջության պահպանումը

Աշակերտների առողջության պահպանման նպատակով իմ կողմից առաջ քաշված խնդիրները նպատակ ունեն`

  • դպրոցում ապահովել սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պայմաններ (հակահրդեհային, անվտանգ սննդի, լուսային, ջերմային),
  • սովորողների մոտ ձևավորել առողջ ապրելակերպի մշակույթ,
  • պայքարել ծխելու վտանգավոր սովորույթի դեմ: Աշակերտների առողջության պատշաճ պահպանումն ապահովելու ուղղությամբ նախատեսվում է`
  • կրթության և դաստիարակության գործընթացում համագործակցել դպրոցի բժշկի, հոգեբանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ,
  • ՆԶՊ ուսուցչի, կազմակերպիչների և դասղեկների հետ հաճախակի կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ` ուղղված դժբախտ պատահարներից պաշտպանվելու երեխաների կարողությունների ստեղծմանը:

 

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

Որպես «Երևանի   Գ. Մարգարյանի  անվան հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հավակնորդ սույն զարգացման ծրագրով նախատեսված հնգամյակում (2022-2027թթ.) ակնկալում եմ`

  • կրթության որակի էական բարելավում,
  • դպրոցի և ուսուցչի հեղինակության բարձրացում,
  • դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացում,
  • աշակերտ-ուսուցիչ, աշակերտ-ծնող, աշակերտ-համայնք, դպրոց-վարչական շրջան հարաբերությունների ամրապնդում,
  • աշակերտների քանակի ավելացում,
  • արտադպրոցական խմբակներում սովորողների 30-40%-ի ընդգրկում,
  • ուսուցիչների վերապատրաստումների և ատեստավորումների արդյունքում` դասավանդող կադրերի որակական կարողությունների հզորացում և տարակարգ ունեցող ուսուցիչներ,
  • տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառության ընդլայնում,
  • լաբորատորիաների ստեղծում, անհրաժեշտ փորձարարական սարքերի և լաբարատոր գործիքների ապահովում:
  • մանկավարժների և դասղեկների մասնագիտական և նախաձեռնողական որակների բարելավում։
  • դպրոցի և կրթության նկատմամբ յուրաքանչյուր սովորողի, նրա ընտանիքի վերաբերմունքն ու պատասխանատվության մեծացում։
  • կաճի դպրոցի ֆինանսական հոսքի արդյունավետությունը
  • նկուղների վերանորոգում, ապաստարանների և էլեկտրոնային հրաձգարանի ստեղծում:

 

 

 

ՎԵՐՋԱԲԱՆ

Ղեկավարները կերտում են կազմակերպության էությունը
կամ առաքելությունը, նրա գոյության նպատակը,
մինչդեռ կառավարիչները պատասխանատու են
այդ առաքելության նպատակի իրականացումն
ապահովելու համար։

Ջոն Կոտտեր

Մեծապես կարևորելով դպրոցի տնօրենի պաշտոնը, լիազորությոններն ու պարտականությունները, պատասխանատվության բարձր աստիճանը, ընտրվելու դեպքում կառաջնորդվեմ դպրոցի ղեկավարման ժողովրդավարական սկզբունքներով, նպատակային հետևողական գործելակերպով, կբարձրացնեմ կառավարման արդյունավետությունը` ապահովելով դպրոցի զարգացման ծրագրի իրականացումը։                     Վերոնշյալ գործունեության համար նպաստավոր պայմաններն են.

  • աշխատանքի հստակ բաժանում
  • իրավասություն և պատասխանատվություն
  • կարգապահություն
  • միասնություն
  • գործողությունների կատարման միասնություն
  • համակազմի պարգևատրում
  • փոխկապակցվածություն
  • կենտրոնացում և արդարություն
  • կարգ ու կանոն
  • կայուն աշխատատեղ և առողջ աշխատանքային մթնոլորտի ձևավորում
  • նախաձեռնություն և միասնական ոգի
  • աջակցել ղեկավարին ստեղծելու ապագայի տեսլականը և իրականացմանը
  • սատարել ղեկավարին` դպրոցի գործունեության և ակնկալիքների մեջ լիարժեք ընդգրկելու բոլոր շահառուներին (սովորողներ, մանկավարժներ, խորհրդակցական մարմինները, ծնողներ, համայնք և այլն:

 

Օգտագործված գրականության ցանկ

 

  1. Ռ. Մուրադյան, Գ. Մելիքյան, Ա. Հովսեփյան, Կ. Մելքոնյան, Ա. Թորոսյան, Գ. Սաֆարյան, Դպրոցի զարգացման ծրագիր, Երևան, Տիգրան Մեծ, 2014թ.,

 

  1. «Կրթության զարգացման պետական ծրագիր. 2011-2015թթ.» ՀՀ օրենք, Հանրակրթական դպրոցի տնօրենի վերապատրաստման մոդուլ, Կրթական ծրագրերի կենտրոն, 2006թ.,

 

  1. «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի (Վարկի ֆինանսավորման համաձայնագիր N 4565 AM) ղեկավար ձեռնարկ, Երևան, 2009թ.:

Մրցույթ

 «Երևանի Գ. Մարգարյանի  անվան հ. 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարում է մրցույթ:

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
  2. Բարձրագույն կրթությունը,
  3. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը(հավաստագիր)

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

  1. Դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեները,
  3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
  4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը
  5. մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

ա/ դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով

բ/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).

գ/ հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ).

դ/ տվյալ հաստատության զարգացման ծրագրի(որը հավակնորդը կարող է ներկայացնել մինչև գործերի ընդունման ժամկետի ավարտը) (այդ թվում`էլեկտրոնային տարբերակոմ), որը խորհդի որոշմամբ լիազորված խորհրդի անդամը հավակնորդի կողմից տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաև տրամադրում է խորհրդի մյուս անդամներին.

ե/ ինքնակենսագրություն:

Փաստաթղթերն ընդունվում են 2022թ.  հունվարի 19-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ, ժամը 0900-1600, հ. 94 ավագ դպրոցի շենքում /ք. Երևան, Բաշինջաղյան 100, հեռ. 39-89-20, 091373294/  բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 23-ին ժամը 1200-ին «Երևանի Գ. Մարգարյանի  անվան հ. 94  ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Տեղեկությունների համար զանգահարել 010-39-89-20 և 091373294 հեռախոսահամարներով, էլեկտրոնային  փոստ՝ school94@schools.am:

 

 

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2021թ.  նախահաշվի  նախագիծIMG_0004

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2020թ.  ինը  ամիսների  ֆինանսական  հաշվետվությունIMG_0003

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2020թ. ճշտված  նախահաշիվ IMG_0003

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ. տարեկան  ֆինանասական  հաշվետվություն  IMG_0001

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2020թ. նախահաշիվIMG_0007

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2020թ.  հաստիքացուցակը19-20 hastiqacucak

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ. 9  ամսվա ֆինանսական  հաշվետվություն

 

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ.  առաջին կիսամյակի  դրամական  միջոցների  հոսքեր  IMG_0002

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ.  հաստատաված  հաստիքացուցակը IMG_0001

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ.  առաջին  եռամսյակի  հաշվետվություն IMG_0001

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019թ. հաստատված  նախահաշիվ  IMG_0003

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի  2019 թ-ի  բյուջեի  նախագիծ  IMG_0001

Երևանի  Գ. Մարգարյանի անվան հ.94  ավագ դպրոցը կատարում է ընդունելություն 10-12-րդ դասարաններում`01.07.2018թ.—31.08.2018թ.

94-ի հայտարար (6)

«Երևանի Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց» ՊՈԱԿի բուֆետի  տարածքի վարձակալության  մրցույթ  հայտարարելու  մասին

29.08.2018

<Հրապարակային  սակարկությունների  մասին>  ՀՀ   օրենքի 21-րդ   հոդված

 

«Երևանի  անվան Գ.Մարգարյանի  անվան  հ.94 ավագ  դպրոց »  ՊՈԱԿ-ը  սննդի ծառայություններ  մատուցող կազմակերպություններին  հրավիրում  է  մասնակցելու

2018-2019  ուստարվա  աշակերտների  սննդի  կազմակերպման  նպատակով  բուֆետի  տարածքի /90.76քմ/ վարձակալման   մրցույթին: Մատակարարը   պետք է առաջնորդվի  ՀՀ առողջապահության   նախարարի N32-Ն  հրամանով:

Մրցույթը  տեղի   կունենա   05.09.2018թ.-ին՝ժամը  1200–ին:

Դիմումների ընդունման   վերջնաժամկետը   05.09.2018թ.-ին՝ժամը 1100-ին:

Հասցե՝ք.Երևան,Աջափնյակ  վարչական շրջան,  Էլ.փոստ՝school94@schools.am

Հեռախոս`39-89-20: